Մատչելի հղումներ

Արաֆաթի դիակից փորձագետները նմուշ են վերցրել


Միջազգային փորձագետները վերահուղարկավորել են պաղեստինցիների առաջնորդ Յասիր Արաֆաթի դիակը

Պաղեստինցի պաշտոնյաների համաձայն, միջազգային փորձագետները վերահուղարկավորել են պաղեստինցիների առաջնորդ Յասիր Արաֆաթի դիակը:

Փորձագետներն ավելի վաղ կատարել են Արաֆաթի դիակի ապաշիրիմում՝ որոնելով լրացուցիչ տեղեկություններ վերջինիս մահվան հանգամանքները պարզելու նպատակով:

Պաղեստինցի պաշտոնյաների համաձայն, Արաֆաթի դիակի ապաշիրիմումը կատարվել է երեքշաբթի օրվա սկզբին Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում գտնվող դամբարանում:

Արաֆաթի դիակից վերցված նմուշները փոխանցվել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի և պաղեստինցի փորձագետներին, որոնք կուսումնասիրեն դրանք իրենց երկրներում:

Ֆրանսիայի իշխանություններն այս տարվա սկզբին արձակել են Արաֆաթի մահվան հանգամանքների հետաքննության անցկացման մասին հրամանագիր: Հրամանագիրն արձակվել է այն բանից հետո, երբ Յասիր Արաֆաթի այրու կողմից ներկայացվել էր իր հանգուցյալ ամուսնու հագուստի վրա հայտնաբերվել էր պոլոնիում՝ մահաբեր ռադիոակտիվ նյութ:

Պոլոնիումը շատ արագ է քայքայվում, և որոշ փորձագետների համաձայն՝ դեռևս հայտնի չէ, արդյոք վերցված նմուշները բավարար կլինեն ուսումնասիրությունն անցկացնելու համար:

Պաղեստինցիների առաջնորդ Արաֆաթը մահացել է Ֆրանսիայում 2004 թվականին՝ անհայտ հիվանդությամբ հիվանդանալուց կարճ ժամանակ անց:

Արաբական աշխարհում անընդհատ քննարկվում է Իսրայելի կողմից Արաֆաթին թունավորելու վարկածը, սակայն Իսրայելը հերքում է նման մեղադրանքները:
XS
SM
MD
LG