Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման այնուհետև կոչ է արել Գոհաբանության օրը նշող բոլոր ամերիկացիներին ավելի շատ ջանք գործադրել՝ օգնելու համար այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն ըստ արժանվույն նշել այս տոնը

Միացյալ Նահանգներում այսօր նշվում է Գոհաբանության օրը՝ տոն, որը խորը մտած է ամերիկյան մշակույթում որպես ընտանիքի և ընկերների շրջապատում անցկացվող օր: Տարբեր գնահատականների համաձայն, Գոհաբանության օրվա և գալիք կիրակի օրվա միջև ընկած ժամանակահատվածում 80 կիլոմետր գերազանցող ճանապարհորդություն կկատարի ավելի քան 43 միլիոն մարդ:

ԱՄՆ-ում, բացի ընտանեկան հավաքույթների, Գոհաբանության օրն անցկացվում են նաև կրոնական միջոցառումներ և ամերիկյան ֆուտբոլի բազմաթիվ խաղեր: Որպես արդեն կայացած ավանդույթ «Մեյսիզ» խանութների ցանցը Նյու Յորքում շքերթ է անցկացնում:

Ժամանակակից Գոհաբանության օրվա արմատները տանում են 1621 թվականը, երբ այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Մասաչուսեթս նահանգը, Անգլիայից ժամանած նորաբնակները տոնել էին այս տոնը ամերիկյան հնդկացիների հետ միասին: Տեղաբնակներն ամերիկացիներին ցույց էին տվել, թե ինչպես նորաբնակների բնակավայրի շրջակայքում կարելի է զբաղվել գյուղատնտեսությամբ և սննդի համար նախատեսված կենդանիներ որսալ:

Ավելի քան մեկ դար անց՝ 1789 թվականին, Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն պետական տոնի կարգավիճակ է հաղոդել Գոհաբանության օրվան:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրն, ըստ ավանդույթի, «ներում է շնորհել» Քոբլեր և Գոբլեր անունները կրող երկու հնդկահավերին: Նախագահ Օբամայի համաձայն, հանդկահավերն այնուհետև տեղափոխվելու են Ջորջ Վաշինգտոնին նախկինում պատկանող Մաունթ Վերնոն կալվածք:

Նախագահ Օբաման այնուհետև կոչ է արել Գոհաբանության օրը նշող բոլոր ամերիկացիներին ավելի շատ ջանք գործադրել՝ օգնելու համար այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն ըստ արժանվույն նշել այս տոնը, ներառյալ նրանց, ովքեր կորցրել են իրենց բնակարանները գերփոթորիկ Սենդիի կողմից հասցված հարվածի պատճառով:

«Ուզում եմ խնդրել ամերիկացիներից յուրաքանչյուրին անել ամեն ինչ, որպեսզի օգնություն տրամադրվի այս տարի իրական Գոհաբանության կարիքն ունեցող ընտանիքներին», - ասել է նախագահ Օբաման:
XS
SM
MD
LG