Մատչելի հղումներ

Քարդաշյաններից պակաս տեղյակ ցանկանում է լինել ամերիկացիների 70 տոկոսը


Հարցմանը մասնակիցները գալիք տարվա ընթացքում ուրախ կլինեին նաև ավելի քիչ տեղնել երգիչ Ջաստին Բիբերին, «ռիթմ-էնդ-բլյուզ» ոճի կատարող Քրիս Բրաունին և «Թվայլայթ» կինոնկարի դերասանուհի Քրիստեն Ստյուարտին

«Հերիս ինթերնեշնլ» ընկերության կողմից ավելի քան 2000 մարդու մասնակցությամբ անցկացված ինտերակտիվ հարցման ընթացքում մասնակիցներին տրվել է հարց այն մասին, թե 2013 թվականին հայտնի անձանցից որ մեկին նրանք չէին ցանկա այլևս տեսնել:

Հարցման մասնակիցների կողմից ամենից հաճախ տրվող պատասխանը եղել է «Քիմ և Քլոե Քարդաշյան քույերերի»՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող «ռեալիթի շոու» ծրագրերի աստղերի, որոնց կյանքի մանրամասները գրեթե ամեն շաբաթ հրապարակվում են Միացյալ Նահանգների սուպերմարքեթներում վաճառվող պարբերականներում: Նման պատասխան են տվել ամերիկացի մեծահասակների 70 տոկոսը:

Հարցման ընթացքում երկրորդ տեղը զբաղեցրել է դերասանուհի Լինդսի Լոհանը, որը ժամանակին եղել է երիտասարդ աստղ: Լոհանի անվերջ իրավախախտումները սակայն ուշադրություն այլևս չեն առաջացնում, և հարցման մասնակիցների 68 տոկոսը հայտնել է, թե գալիք տարում երջանիկ կլիներ ավելի քիչ տեղեկություններ ստանալ Լոհանի մասին:

Նման պատասխանի է արժանացել նաև վեցամյա «աստղիկ» Ալենա Շենոնը: Ալենին և իր մայր Ջուն Շենոնին պակաս հաճախակի են ցանկանում տեսնել հարցման մասնակիցների երկու երրորդը:

«Հերիս ինթերնեշնլ»-ի կողմից անցկացված հասարակության կարծիքի այս հարցմանը մասնակցած անձինք նշել են նաև, որ գալիք տարվա ընթացքում ուրախ կլինեին ավելի քիչ տեղնել երգիչ Ջաստին Բիբերին, «ռիթմ-էնդ-բլյուզ» ոճի կատարող Քրիս Բրաունին և «Թվայլայթ» կինոնկարի դերասանուհի Քրիստեն Ստյուարտին:

XS
SM
MD
LG