Մատչելի հղումներ

Թալիբները վրեժխնդիր են եղել զինյալներին մահապատժի ենթարկելու համար


Ինքնասպան ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է երկու, վնասվածքներ է ստացել առնվազն 70 մարդ

Աֆղանստանում ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայով հարձակում է գործել երկրի արևելյան շրջաններից մեկում գտնվող կառավարական գրասենյակի ուղղությամբ:

Վարդակ նահանգի մայրաքաղաք Մայդան Շարում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երկու, վնասվածքներ է ստացել առնվազն 70 մարդ: Պայթյունի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել ՆԱՏՕ-ի մի քանի զինծառայող:

Պայթյունի համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները, որոնք հայտարարել են, թե հարձակման միջոցով վրեժխնդիր են եղել Քաբուլի արվարձաններում գտնվող Փուլ-է-Չարխի բանտում այս շաբաթ թալիբ չորս զինյալի մահապատժի ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հորդորել են Աֆղանստանին վերջ դնել մահապատժի կիրառման: «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունները լուրջ մտահոգություն են արտահայտել բազմաթիվ մահապատիժների իրականացման փաստի, ինչպես նաև Աֆղանստանի իրավական համակարգի կողմից արդար դատավարություն ապահովելու ունակության կապակցությամբ:

Աֆղանստանում Եվրոպական Միության առաքելությունը նույնպես նշել է, որ ունի մահապատիժների իրականացման վերաբերյալ լուրջ մտահոգություններ, և կոչ է արել Աֆղանստանի իշխանություններին կասեցնել երկրում մահապատժի կիրառումը:
XS
SM
MD
LG