Մատչելի հղումներ

Վաշինգտոնում բացվել է ՆՅՈՒԶԻՈՒՄ թանգարանը


Օրերս Վաշինգտոնում տեղի ունեցավ լրագրության ասպարեզին նվիրված ՆՅՈՒԶԻՈՒՄ թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Նոր թանգարանը, որը գնտնվում է Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ ընկած տարածքում, շեշտում է, թե ամերիկացիները որքան բարձր են գնահատում խոսքի ազատությունը։

Միացյալ Նահանգների սահմանադրության առաջին հավելվածում 45 բառանոց պարբերությամբ ներկայացված են մարդու հինգ հիմնական ազատությունները։ Այդ պարբերությունն այժմ փորագրված է ՆՅՈՒԶԻՈՒՄ-ի շենքի ճակատին։ ՆՅՈՒԶԻՈՒՄ-ի նախագահ Փիթըր Փրիչարդն ասում է.

՛՛Սահմանադրական առաջին հավելվածը իրապես հիմքն է ամերիկյան ազատության։ Այն երաշխավորում է կրոնի, խոսքի, մամուլի եւ հավաքներ կազմակերպելու մարդու հիմնական ազատությունները։ Այն երաշխավորում է հանրաքվե կայացնելու քաղաքացիների իրավունքը։ Ամերիկացները կարող են բողոքել որեւէ օրենքի դեմ, որն իրենց դուր չի գալիս՝՝։

75.ՕՕՕ քառակուսի մետր զբաղեցնող 7 հարկանի համալիրը բաղկացած է 14 պատկերասրահներից, ժողովասրահներից եւ ցուցահանդեսներից։ Փրիչարդի համաձայն ՆՅՈՒԶԻՈՒՄը կառուցվել է մարդկանց տեղեկացնելու եւ ոգեշնչեւլու համար։

ՆՅՈՒԶԻՈՒՄն անդրադառնում է լրտատվության պատմությանը, գրագրության վաղ շրջաններից սկսյալ մինչեւ տպագրության գյուտի ստեղծումը սրանից վեց դար առաջ եւ մինչեւ ներկայիս թվային տեխնոլոգիան։ Թանգարանը արտացոլում է վստահելի տեղեկությունների փոխանցման լրագրողների անսահման ցանկությունը ամենուր աշխարհում։ Թանգարանի ցուցադրասրահների ճարտարագետներից Ռալֆ Ափըլբաումն ասում է.

՛՛ՆՅՈՒԶԻՈՒՄը մի տեսակ պատմական թանգարան է որովհետեւ, լրատվությունը պատմության շինանյութն է՝՝։

ՆՅՈՒԶԻՈՒՄ-ի Համաշխարհային լուրերի ցուցադրասրահում այցելուլները կարող են ծանոթանալ 19Օ երկրների լրատվության բնագավառի բնորոշություններին եւ լրագրողներին սպառնացող վտանգներին։ Ուշագրավ է նաեւ զոհված լրագրողների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որի վրա փորագրված անունների թվում է նաեւ ծագումով հայ լրագրող Հրանդ Դինքի անունը։ Զոհված լրագրողի այրին Ռակել Դինկը անցյալ շաբաթ Թուրքիայից ժամանել էր Վաշինգտոն զոհված լրագրողների հիշատակին նվիրված արարողությանը անձամբ մասնակցելու համար։

XS
SM
MD
LG