Մատչելի հղումներ

Ժողովրդավարությանը սպառնացող վտանգներն ամերիկացի ընտրողների գլխավոր մտահոգությունն են. սոցհարցում


ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Ipsos-ի վերջին սոցհարցման համաձայն, ժողովրդավարությանը սպառնացող վտանգներն ամենից մտահոգիչ են ԱՄՆ ընտրողների շրջանում՝ գերազանցելով տնտեսությանն ու ներգաղթին վերաբերողները։

Դեմոկրատներին ու հանրապետականներին հարող Արիզոնայի ընտրողները մարտին կայացած փրայմերիզների ժամանակ իրենց խոսքն ասացին, թե ում կցականան տեսնել որպես ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ այս նոյեմբերին կայանալիք ընտրություններին։

«Ջո Բայդենը միակ թեկնածուն է, որը առաջարկում է ժողովրդավարություն և ազատություն՝ անխտիր բոլորի համար»։

«Քվեարկել եմ Դոնալդ Թրամփի օգտին։ Նա միակ թեկնածուն է, որը պատրաստ է պաշտպանել Սահմանադրությունը այնպես, ինչպես գրված է, և այդ պատճառով բոլորի կողմից ենթարկվում է քննադատության»։

Այս ապրիլի կեսերին Ipsos-ի կողմից հարցված ընտրողների կարծիքով, քաղաքական ծայրահեղականությունը և ժողովրդավարությանը սպառնացող վտանգները Միացյալ Նահանգների առջև ծառացած ամենակարևոր խնդիրներն են։ Դեմոկրատներին հարող ընտրողները մտահոգված են երկրում ավտորիտարիզմի հեռանկարով։

«Երբ դեմոկրատները խոսում են ժողովրդավարությունը փրկելու մասին, նրանք նկատի ունեն ժողովրդավարությունը Թրամփից փրկելը։ Մենք այդ անվանում ենք «քվեարկություն ընդդեմ Թրամփի», և մեր գնահատմամբ՝ նման դիրքորոշման է չափահաս բնակչության մոտ 25%-ը»։

Որևէ կուսակցության չհարող ընտրողները կիսում են դեմոկրատների մտահոգությունները, սակայն հանրապետականներին հարողները ժողովրդավարությունը պաշտպանելը տեսնում են այլ լույսի ներքո։

«Աջակողմյան հանրապետականները քննադատում են, թե համակարգը վերահսկվում է կամ կեղծված է էլիտաների կողմից։ Հանրապետականների «ժողովրդավարությունը փրկելու» օրակարգը, իրականում, վերաբերում է ընտրական մեխանիզմներին և, ընդհանուր առմամբ, որ ընտրություններն արդար անցնեն»։

Թրամփը, կարծես, կարողացել է համոզել իր կողմնակիցներին, որ խնդիրը օրհասական է։

«Եթե մենք նոյեմբերի 5-ին չհաղթենք, կարծում եմ, մեր երկիրը կդադարի գոյություն ունենալ։ Սրանք կարող են լինել, բառիս բուն իմաստով, մեր կյանքի վերջին ընտրությունները»։

Իր հերթին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացնում է այն ռիսկերի մասին, որոնք տեսնում է Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում։

«Մեր ժողովրդավարությունը, իրոք, վտանգված է։ Երբ նա խոսում է [իր պաշտոնավարման] առաջին օրը բռնապետ լինելու մասին, նկատի ունի, որ հնարավորություն կունենա անտեսել Սահմանադրության որոշ դրույթներ»։

Ipsos-ի կողմից հարցված ընտրողների 38%-ը կարծում է, որ Բայդենը ժողովրդավարության սպառնալիքների դեմ պայքարի ավելի լավ ծրագիր ունի։ Թրամփի դեպքում այդ թիվը 29% է։

«Բայդենը քաղաքական վերնախավի թեկնածուն է։ Նա կարգուկանոն և կայունություն է մարմնավորում։ Մինչդեռ, Թրամփը չի ենթարկվում որևէ նորմի»։

Ժողովրդավարության առջև ծառացած սպառնալիքներից զատ, ամերիկացի ընտրողներին մտահոգում են երկրի տնտեսության ու ներգաղթի հետ կապված խնդիրները։

XS
SM
MD
LG