Մատչելի հղումներ

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալն այցելել է Երևան, Թբիլիսի ու Բաքու

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլի
Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլի

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին տարածաշրջանային այցով գտնվում էր Հարավային Կովկասում՝ այցելելով Երևան, Թբիլիսի ու Բաքու։

Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալը Երևան կատարած իր այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին՝ Երևանում

X հարթակի էջում կատարած գրառման մեջ նա նշում է. «Երևանում բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման վերաբերյալ հարցեր»:

Թբիլիսիում ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալը հանդիպել է արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ, նշված է իր X հարթակկի էջում: Նա գրել է. «Արդյունավետ հանդիպումներ ունեցա Թբիլիսիում արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ Իրանի, մարդու իրավունքների և պատժամիջոցների շարունակական կիրառման կարևորության վերաբերյալ»:

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին՝ Թբիլիսիում

Բաքվում ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին՝ Բաքվում

Իր գրառման մեջ նա հայտնել է. «Արդյունավետ քննարկումներ եմ ունեցել Բաքվում Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադայի և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանի մասին»:

Բացի այդ, Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում X հարթակում կատարած իր գրառման համաձայն Աբրամ Փեյլին հանդիպում է ունեցել Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հետ:

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլիի հանդիպումը Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ Բաքվում
Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլիի հանդիպումը Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ Բաքվում

Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Բաքվում հիանալի քննարկում ունեցա Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ մեր սերտ համակարգման շուրջ՝ միտված լուծելու տարածաշրջանում իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի վերաբերյալ մտահոգությունները: Անչափ ուրախալի է լսել Ադրբեջանի հետ Իսրայելի պատմական և մշակութային կապերի մասին»,- նշված է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալի գրառման մեջ:

XS
SM
MD
LG