Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կվերսկսի վիզաների տրամադրումը Կուբայում


2017 թվականից ի վեր կղզում վիզային և հյուպատոսական ծառայություններ չեն մատուցվում

Կուբայում ԱՄՆ դեսպանությունը չորեքշաբթի օրը կվերսկսի վիզաների և հյուպատոսական ծառայության տրամադրումը, որը դադարեց այն բանից հետո, երբ 2017 թվականին ամերիկացի դիվանագետների շրջանում անբացատրելի առողջական խնդիրներ ի հայտ եկան, իսկ ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը կրճատվեց Հավանայում:

Դեսպանությունն այս շաբաթ հաստատեց, որ կսկսի ներգաղթային վիզայի դիմումների մշակումը` առաջնահերթությունը տալով կուբացիներին ԱՄՆ-ում գտնվող իրենց հարազատների հետ վերամիավորվելու համար:

Կտրվեն նաև այլ վիզաներ, օրինակ՝ ներգաղթային վիզաներ վիճակախաղի արդյունքների հիման վրա։

Այս վերսկսումը տեղի է ունենում Կուբայից վերջին տասնամյակների ընթացքում միգրանտների ամենամեծ հոսքի պայմաններում, որը ճնշում է Բայդենի վարչակազմին՝ կուբացիների համար ավելի շատ օրինական ճանապարհներ բացելու և Կուբայի կառավարության հետ երկխոսություն սկսելու համար, չնայած պատմական լարված հարաբերություններին: Ակնկալվում է, որ դեսպանությունը տարեկան կտրամադրի առնվազն 20,000 ամերիկյան վիզա:

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG