Մատչելի հղումներ

"Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ: Լավատեսությանս հիմքում ժողովուրդն է". Լին Թրեյսիի հրաժեշտի ուղերձը


"ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում և կշարունակի աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ". Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ հրաժեշտի իր տեսաուղերձում:

Լին Թրեյսին ընդգծել է՝ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց մինչև Սանահինի վանք: Հպարտ է, որ կարողացել են նպաստել Հայաստանի եզակի ժառանգության պահպանությանը՝ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն աշխատել է գյուղմթերք արտադրողների հետ՝ բարելավելու պարենային անվտանգությունը և աջակցել է բիզնեսին մարզերում տնտեսական զարգացում ապահովելու գործում:

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հրաժեշտի տեսաուղերձը
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00

XS
SM
MD
LG