Մատչելի հղումներ

Թրամփի ուղեւորությունը՝ առանց մեծ հակասությունների, սակայն՝ նկատելի միջադեպերով


Թրամփի ուղեւորությունը՝ առանց մեծ հակասությունների, սակայն՝ նկատելի միջադեպերով
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում արտասահմանյան առաջին ուղեւորությունից հետո վերադարձավ հայրենիք, ուղեւորություն, որն աչքի չընկավ մեծ հակասություններով, սակայն չզգաց զարմանալի միջադեպերի պակաս։

Թրամփը նախագահական առաջին ուղեւորությունը սկսեց Սաուդյան Արաբիայից, որտեղ հավաքված մահմեդական ղեկավարներին ասաց, թե ինքն այստեղ չի եկել նրանց առջեւ դասախոսություն կարդալու համար։

՝՝Մենք չենք եկել այլոց ասելու, թե ինչպես է հարկավոր ապրել, կամ ինչպես է պետք հավատալ Աստծոն՛՛։

Սակայն ուղեւորության վերջում Թրամփի ձայնի երանգն արդեն կտրուկ էր փոխվել։

Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ԱՄՆ-ի դաշնակիցներին նա մեղադրում էր, որ պաշտպանության բնագավառում նրանք չեն իրականացնում բավարար չափով ծախսումներ։
՝՝Դա արդար մոտեցում չէ Ամերիկայի ժողովրդի հանդեպ՛՛, հայտարարեց Թրամփն ավելացնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասը անցած տարիներից կուտակված մեծ պարտքեր ունեն։

Նրա այս խոսքերը տեղին չհամարվեցին, քանի որ հենց ինքը՝ Թրամփը չի խոսում ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանության հարցում ԱՄՆ-ի նվիրվածության մասին։ Ինչպես American Enterprise հաստատության վերլուծաբան Ֆիլիպ Լոհաուսն է ասում, ՝՝Թրամփն ԱՄՆ-ի դաշնակիցներին է հղում իրարամերժ ազդանշաններ։ Եթե ինքդ հավատարիմ չես մնում քո պարտավորություններին, կամ չես հայտարարում, որ հավատարիմ ես մնալու, չեմ կարծում, որ դրանով խրախուսում ես այլոց լիովին հավատարիմ մնալ դաշինքին՛՛։

Ուղեւորության ընթացքում զարմանալի էր այն հանգամանքը նաեւ, որ Իսրայել ու պաղեստինյան տարածքներ այցելելով ու խոսելով մերձավորարեւելյան խաղաղության հարցում լավատեսությամբ՝ Թրամփը ներկայացրեց խաղաղությունն առաջ տանելու ուղղությամբ միայն շատ չնչին կետեր։

Արաբական երկրներին ու Իսրայելին իրար մոտ բերելու համար էլ Թրամփն ընտրեց երկու կողմերում հակարիանական տրամադրությունները խորացնելու ուղին։
Ինչպես Ամերիկայում բնակվող ծագումով իրանցին լրագրող Նեգար Մորթազավին է ասում, ՝՝Թվում է, թե Թրամփը փորձում է Իրանը դնել թշնամիների ցանկի առաջին տեղում ու դրա շուրջ կազմել նոր դաշնակիցներ, որոնք նույնպես կարող էին թշնամի լինելու հարցում շատ ընդհանրություններ ունենալ Իրանի հետ՛՛։

Ինչեւէ, Թրամփն արտասահմանյան իր առաջին շրջայցը համարում է հաջողված, որի ընթացքում, ասում է նա, իրեն հաջողվել է ՝՝խնայալ միլիարդավոր դոլարներ ու ապահովել միլիոնավոր աշխատատեղեր՛՛։
Թրամփն այժմ Վաշինգտոնում է, որտեղ նրա վարչակազմը կանգնած է Ռուսաստանի հետ կապված լուրջ խնդիրների առջեւ։

XS
SM
MD
LG