Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ն պատրաստվում է դեպի լուսին ու Մարս կատարելիք ուղեւորություններին


ՆԱՍԱ-ն պատրաստվում է դեպի լուսին ու Մարս կատարելիք ուղեւորություններին
please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00

Դոնալդ Թրամփի վարչակազմը մարտ ամսին տվեց դեպի Մարս մոլորակ տիեզերագնաց ուղարկելու ՆԱՍԱ-ի ծրագրի նկատմամբ իր համաձայնությունը: Տիեզերական թռիչքի համակարգ ու Օրիոն, թարգմանաբար Հայկ անվանումը կրող տիեզերախցիկի պատրաստման համար պահանջվել է 3 միլիարդ 700 միլիոն դոլար:

Այս փողոցի վերջին հասցեում է նախապատրաստվում դեպի Մարս մարդ ուղակելու առաքելությամբ տիեզերանավը: Այստեղ են պատրաստվում այն մասերը, որոնք անհրաժեշտ են մարդուն նորից դեպի լուսին, եւ ապա Մարս տանելու համար:

Ինչպես Ingersoll Machine Tools ընկերությունում ՆԱՍԱ-ի աստղագնաց Ռեքս Ուոլհայմն է պատմում, սա Օրիոն տիեզերախցիկ այսպես կոչված տակառային հատվածն է:

‘’Այստեղ են բնակվելու ու աշխատելու ապագա տիեզերագնացները: Սա այդ առաքելույթան ընթացքում լինելու է նրանց միակ կացարանը":

Ռեքս Ուոլհայմը 2011 թվականին ԱՄՆ-ի կողմից դեպի տիեզերքուղարկված վերջին տիեզերանավի անձնակազմի անդամ էր: Նրան է այսօր վստահված դեպի երկրագնդի մոտ տիեզերական տարածքներ իրականացվելիք թռիչքները երկրագնդից հետեւելու տասխանատվությունը:

Նրա խոսքերով, բոլորն ուզում են, որ այդ օրը շուտ գա: Նա չի ուզում տիեզերական թռիչքների դադարեցման այս պահը երկարաձգվի ու գոհ է, որ տիեզերախցիկի կառուցմն արդեն սկսված է:

Նախագծի ղեկավար Մարք Քիրասիչի խոսքերով, արդեն արձակվել է փորձնական երկու թռիչք: ‘’Յոթանասունհինգ տոկոսով պատրաստ են հաջորդ թռիչքի համար անհրաժեշտ սարքավորումները, որոնք դառնալու են դեպի լուսնի ուղեծիր 2019 թվականին Exploration Mission 1 առաքելության մաս":

Տակառը Ingersoll Machine Tools ընկերությունում պատրաստվում է Exploration Mission 2 առաքելության համար, որը տիեզերագնացներին դեպի լուսին է տանելու 2023-ին: Սա դառնալու է առաջին քայլը դեպի Մարս կատարելիք ուղեւորության համար: Երբ տիեզերագնացները վերջին պտույտն էին իրականացնում լուսնի ուղեծրում, այս ընկերության տնօրեն Մայք Ռիիսը փոքր տղա էր:

Այսօր ինքն է իր երեխաներին պատմում տիեզերական թռիչքների, սարքավորումների ու տիեզերքն ուսումնասիրելու կարեւորության մասին: ‘’Ես գիտեմ, որ այսօրվա երիտասարդներին, ինչպես մեզ նախկինում, շատ է հետաքրքրում դեպի Մարս ուղեւորությունը՛:


ՆԱՍԱ-ի Exploration Mission 1-ի առաջին փորձարկումը նախատեսված է իրականացնել այս տարեվերջին: Այն ծրագրում է նաեւ լուսնից 65 հազար կիլոմետր հեռու առանց տիեզերագնացների առաքելություն ուղարկել, որը կդառնա դեպի Մարս մարդ ուղարկելու առաքելության նախնական մի փուլ’ նախապատրաստվելով 2030-ականներին, երբ մարդն առաջին անգամ ոտք կդնի կարմիր մոլորակի վրա:

XS
SM
MD
LG