Մատչելի հղումներ

Իրանում ընթանում են նախագահական ընտրություններ


A voter gets ballots to cast in the presidential and municipal council election at a polling station in the city of Qom, 78 miles (125 kilometers) south of the capital Tehran, Iran, May 19, 2017.
A voter gets ballots to cast in the presidential and municipal council election at a polling station in the city of Qom, 78 miles (125 kilometers) south of the capital Tehran, Iran, May 19, 2017.

Իրանի պահպանողական շրջանակները պատրաստվում են լուրջ մարտահրավեր նետել Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիին, ով ջանքեր էր գործադրել բարելավելու երկրի տնտեսական վիճակը՝ Արևմուտքի հետ ստորագրելով միջուկային համաձայնագիր:

Ռոհանին իր քաղաքական ապագան կապում է այդ համաձայնագրի հետ, որի արդյունքում Իրանի նկատմամբ պատժամիջոցները թուլացել են: Սակայն նրա քաղաքական հակառակորդ Իբրահիմ Ռայիսին քննադատության է ենթարկել միջուկային համաձայնագիրը, քանի որ դրա արդյունքում պահպանվել են պատժամիջոցները ֆինանսական և բանկային սեկտորներում:

Ըստ հրապարակված փոքրաթիվ քաղաքական հարցումների՝ Ռոհանին դիտարկվում է այս ընտրություններում առաջատար: 1981 թվականից ի վեր Իրանի գործող նախագահները մշտապես վերընտրվել են երկրորդ անգամ:

Ընտրություններին մասնակցում են չորս թեկնածուներ: Ռոհանիին անհրաժեշտ է ստանալ ձայների ճնշող մեծամասնությունը՝ երկրորդ փուլից խուսափելու համար: Հակառակ դեպքում ընտրությունների երկրորդ փուլը երկու առաջատարների միջև կկայանա մեկ շաբաթ անց:

Իրանի օրենքների համաձայն նախագահի յուրաքանչյուր թեկնածու պետք է ստանա հոգևոր խորհրդի համաձայնությունը: Երկրի ղեկավարման հարցում վերջին խոսքի իրավունքը պատկանում է հոգևոր առաջնորդին, սակայն նախագահը ևս մեծ ազդեցություն ունի կառավարության գործունեության հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG