Մատչելի հղումներ

Ներքաղաքական լարված իրավիճակը պահպանվում է Թրամփի արտասահմանյան առաջին այցելությունների նախաշեմին


Trump Intelligence Russia

Սպիտակ տանը քաոսային մթնոլորտ է տիրում այն բանից հետո, երբ առաջ եկավ նախագահի կողմից ռուս պաշտոնյաներին գաղտնի տեղեկություն փոխանցելու վերաբերյալ ներքաղաքական սկանդալը:

Այս սկանդալին նախորդել էին ներքաղաքական լարված զարգացումները՝ կապված Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիի և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլինի պաշտոնանկումներն ու դրանց հետևած զարգացումները:

«Պատմության մեջ չկա որևէ այլ քաղաքական գործիչ, և ես դա վստահաբար եմ ասում, ում նկատմամբ այդքան անարդար են գտնվել, ինչպես իմ նկատմամբ: Սակայն չի կարելի թույլ տալ, որ քննադատներնը հաղթեն ՝ խոչընդոտելով ձեր երազանքներին»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Սակայն դեմոկրատները շարունակում են նախագահի սուր քննադատությունը:

«Այս վարչակազմի նկատմամբ առկա է վստահության ճգնաժամ, որը մեծապես կխանգարի մեր աշխատանքին: Պակասել է վստահությունը նախագահի նկատմամբ՝ հանգեցնելով ԱՄՆ-ի նկատմամբ վստահության պակասի մեր դաշնակիցների շրջանում»,- հայտարարել է սենատոր Չաք Շումերը:

«Մեր աշխատանքն է լինել պատասխանատու և կենտրոնանալ փաստերի հավաքագրման վրա»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

Փորձագետների կարծիքով ներքաղաքական լարված իրավիճակը կհետապնդի նախագահին իր արտասահմանյան ուղևորությունների ընթացքում:

«ԱՄՆ-ից դուրս մարդկանց հետաքրքրում է, թե որքանով են ուժեղ նախագահի դիրքերը, իր կուսակցության ներսում առկա խնդիրները լուծելու և կամ կարող է արդյոք նա շարունակել առաջ տանել իր քաղաքական օրակարգը, սակայն այդ հարցերը հավանաբար չեն ուղղվի նախագահին»,- ասում է վերլուծաբան Էնթոնի Քորդսմանը:

Մոտ օրերս պաշտոնազրկված Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին պատրաստվում է մասնակցել ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումներին և վկայություն տալ նախագահի հետ իր ունեցած խնդիրների մասին: Դա կարող է էլ ավելի սրել ներքաղաքական իրավիճակն ու բացասաբար ազդել նախագահ Թրամփի վարկանիշի վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG