Մատչելի հղումներ

Արկտիկական խորհուրդը քննարկում է Արկտիկայի կլիմայական փոփոխությունները


Արկտիկական խորհուրդը քննարկում է Արկտիկայի կլիմայական փոփոխությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

Երկրագնդի հյուսիսային բեւեռի սառցի ծավալները կրճատվում են մեծ արագությամբ։ Եվ այս պայմաններում մեծապես է կարեւորվում Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի ու Իսլանդիայի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը։ Արկտիկական խորհրդի հանդիպումն անցկացվում է Ալյասկայում։

Գիտնականներն ասում են, թե Արկտիկայում ջերմությունը բարձրանում է երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման արագությունից երկու անգամ արագ։ Ծովերում սառցի շերտն աննախադեպ ցածր մակարդակ ունի, հալվում են մշտնջենական ձյան մեծաթիվ հատվածներ։ Ու եթե ջերմացման այս ընթացքը շարունակվի այս արագությամբ, մինչեւ 2Օ4Օ թվականը երկրագնդի հյուսիսային բեւեռը կզրկի մշտնջենական սառցի շերտից։ Սա մեծ մտահոգություն է Ալյասկայի տեղաբնակների համար։ Նրանց համար այսօր նույնիսկ հուշ են դարձել այն օրերը, երբ իրենք սահնակներով տուն էին բերում սառցե բեկորներ՝ այն ջրի վերածելու համար։

Գաբե Նեգոսիակի խոսքերով, Ալյասկայի բնիկ ժողովուրդների կյանքն այսօր մեծապես կախված է նավթի ու գազի արտադրությունից։ Սակայն, ասում է նա, այստեղ նոր հորատումներ կատարելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը պարզապես կարճատեսության արդյունք է։

՝՝Մենք արդեն 1Օ հազար տարի ենք այստեղ ապրում մեր ավանդույթներով ու որսորդության դիմաց համապատասխան կերպով փոխհատուցվում։ Օրինակ, երբ մենք կետաձուկ ենք որսում, այն համարվում է բոլորիս սեփականությունը։ Դրանից իր մասնաբաժինն է ստանում մեզնից յուրաքանչյուրը՛՛, ասում է նա։

Տեղաբնակներից զատ, նաեւ մեծաթիվ փորձագետներ են կիսում այն կարծիքը, որ արկտիկական հատվածում հորատումները մեծ վտանգ են պարունակում եւ կարճատես քաղաքականության արդյունք են։ Նրանցից Սելլի Յոզելի խոսքերով, Արկտիկայի ջրերն այնքան սառն են, որ հորատման ու նավթարդյունահանման ամբողջ գործունեությունն են դնում վտանգի տակ։ Նա հիշեցնում է ՝՝Էքսոն Վալդեզ՛՛ նավթակիր նավի խորտակման դեպքը, ինչի արդյունքում հարյուր հազարավոր տակառ նավթ էր թափվել ծովը։ ՝՝Մոտ 2Օ տարի նավթի պարունակությունը պահպանվում էր տեղի ջրերում՛՛, ասում է նա։

Սակայն այսօր, երբ արագ հալվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցները, ավելի մեծ հնարավորություն է բացվում նավարկությունների, հորատումների, եւ տնտեսական այլ գործունեության համար։ Հարց, որը դառնալու է Արկտիկական խորհրդի նախարարների քննարկման առարկա Ալյասկայում։

Facebook Forum

XS
SM
MD
LG