Մատչելի հղումներ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դիվանագիտական առաքելությամբ այցելել է Իսրայել՝ խաղաղության կոչ անելով հրեաներին և պաղեստինցիներին:

Երկուշաբթի օրը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Իսրայելի «Գիվաթ Հավիվա» կրթական հաստատությունում հրեա և արաբ ուսանողների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ.

«Մենք պետք է ցույց տանք, որ հրեաներն ու արաբները ապրում են կողք կողքի ու նաև կիսում միևնույն մշակույթն ու փորձառությունները: Սա է համատեղ ապագայի ստեղծման միակ նախապայմանը»:

Տասնամյակներ շարունակ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված արևմտյան երկրների միջնորդությունը աննշան առաջընթաց է գրանցել, քանի որ թե՛ Իսրայելի, թե՛պաղեսինցիների առաջնորդները հրաժարվել են գալ ընդհանուր հայտատարի կարևորագույն և վիճահարույց հարցերի շուրջ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլ ամսին չեղարկել էր Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպումը, ով Իսրայել էր ժամանել բանակցությունների, որի ընթացքում նաև հանդիպել՝ «Կոտրենք լռությունը» նախկին իսրայելցի զինվորականներից կազմված խմբավորման անդմաներին, ովքեր դեմ են Իսրայելի կողմից Պաղեստինյան տարածքների բռնակցմանը:

«Կարծում եմ հրեաներն ունեն ինքնորոշման իրավունք Սուրբ հողում, բայց ես հրաժարվում եմ համակերպվել այն մտքի հետ, որ այդ հնարավոր է առանց հավասարապես հարգելու մեր հարևանների՝ պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել էր «Կոտրենք լռությունը» խմբավորման անդամ Յեհուդա Շաուլը:

Այսօր Մերձավոր Արևելքում հրատապ խնդիրներից մեկն Իսրայելի բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն է:

«Պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը մեր առաջնահերթությունն է: Ժամանակն է խոսքից գործի անցնել», - հայտարարել է «Համաս» խմբավորման նոր առաջնորդ Իսմայիլ Հանիյեն անցած երկուշաբթի օրը:

Ներկայումս «Համաս»-ի վերահսկողության տակ է գտնվում Գազայի տարածքը: Իսրայել-ը բնութագրել է պաղեստինցի բանտարկյալներին որպես վտանագավոր ահաբեկիչ և հրաժարվում է նրանց բանտերից ազատ արձակել:

Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման միջնորդության առաքելությամբ՝ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ Սպիտակ Տանը հյուրընկալել էր Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին: Թրամփը՝ ով նախքան այս հանդիպումը հանդիպել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ, մայիսի վերջին ծրագրում է այցելել Իսրայել:

XS
SM
MD
LG