Մատչելի հղումներ

Լոս Անջելեսի օդանավակայանում ցուցարները «Բարի գալուստ» պաստառներով են դիմավորում ժամանողներին


A woman holds a sign saying "welcome" in English and Arabic as demonstrators opposed to President Donald Trump's executive orders barring entry to the U.S. by residents of certain Muslim-majority countries protest at the Tom Bradley International Terminal

Լոս Անջելեսի օդանավակայանում հավաքվել էին մեծաթիվ ցուցարարներ:

Պաստառները, որոնք հնարավոր էր կարդալ միայն ինքնաթիռի բարձրությունից, ուղերձ էին հղում։

«Այստեղ 4 լեզուներով՝ իսպաներեն, անգլերեն, արաբերեն և չինարեն գրված էր «բարի գալուստ»»,- նշում է Ջեմի Ֆոլին , “Discover Los Angeles” կազմակերպությունից:

Մասնակիցներն ասում են, որ իրենց քաղաքի դռները բաց են բոլորի համար:

Հնդկաստանից մի ներգաղթյալ նշեց, որ սա կապված չէ քաղաքականության հետ:

«Կապ չունի մարդ ինչ առոգանություն, մաշկի գույն, հավատք կամ սեռական կողմնորոշում ունի: Մենք բոլորս մարդիկ ենք»,- ասում է Քոշիկ Չաթոփադյահը

«Կարծում եմ սա կարևոր ուղերձ է, քանի որ աշխարհում այսօր շատ են բաժանումները, սակայն Լոս Անջելեսը բաց է բոլորի համար»,- ասում է Նիկոլ Ուոյակը:

Ցուցարարները հույս ունեն, որ իրենց ուղերձը լսելի կլինի բոլորի համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG