Մատչելի հղումներ

Դեմոկրատներն ու հանրապետականները շարունակում են պայքարն Օբամաքեյրի շուրջ


Obamacare repeal
Obamacare repeal

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները հասան Օբամաքեյր օրենքի վերանայմանն ու փոխարինմանը նոր առողջապահական օրենքի փաթեթով:

«Սա շատ լավ օրինագիծ է: Կարծում եմ՝ մենք ավելի կբարելավենք այն»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Սակայն այս պահի դրությամբ այն հավանաբար չի հաստատվի Սենատում:

«Սենատում օրինագծի վերաբերյալ քննարկումները կսկսենք զրոյից: Մենք առաջ կքաշենք մեր առանձին օրինագիծը: Համոզված եմ՝ ժամանակ ունենք լավ օրինագիծ մշակելու համար»,- նշել է հանրապետական սենատոր Սուզան Քոլինսը:

«Թրամփքեյրը երբեք օրենք չի դառնա: Իսկ մենք կբարելավենք առողջապահական համակարգը, կպահպանենք Օբամաքեյրն ու կբարեփոխենք այն»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Չաք Շումերը:

Հանրապետականները շարունակում են պնդել, որ Օբամաքեյրն արդյունավետ չէ և պետք է փոխարինվի: Դեմոկրատներնը մեծ ջանքեր են գործադրում այն պահպանելու համար, քանի որ այդ դեպքում նախագահ Թրամփը կդրժի իր աջակիցներին տված խոստումն՝ այն փոխարինելու մասին: Մինչդեռ հանրապետականները հույս ունեն, որ հնարավոր կլինի հասնել համաձայնության դեմոկրատների հետ:

«Ես ցանկանում եմ, որ հանդես գանք միասնաբար այս խնդիրը լուծելու համար»,- ասում է սենատոր Քոլինսը:

Սակայն դեմոկրատները տրամադրված չեն փոխզիջման այս հարցի շուրջ: Միացյալ Նահանգներում առողջապահության հետ կապված խնդիրները մշտապես արդիական են և գտնվում են ընտրողների ուշադրության կենտրոնում:

Facebook Forum

XS
SM
MD
LG