Մատչելի հղումներ

Հավատացյալ ընտրողների առջեւ խոստումը կատարվեց, հայտարարել է Դոնալդ Թրամփը' նոր հրամանագիր ստորագրելիս.

«Մենք այլեւս թույլ չենք տալու, որ հավատացյալները հալածվեն կամ լռեցվեն»:

Նոր հրամանագիրը թույլ է տալիս կրոնական հաստատություններին բարձրաձայնել իրենց քաղաքական դիրքորոշումը: Բանն այն է, որ 63 տարի առաջ ընդունված Ջոնսոնի Փոփոխության համաձայն, հատուկ կարգավիճակ ունեցող կրոնական հաստատությունների օգտին հանգանակություններ կատարած անձինք եւ ընկերությունները կարող էին այդ նույն հանգանակության չափով պետությանը հարկեր չվճարել: Սակայն, նման կարգավիճակի պահպանման համար այդ կրոնական կազմակերպությունները պետք է բացահայտորեն չաջակցեին որեւէ քաղաքական թեկնածուի կամ ուժի: Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագիրը թուլացնում է Ջոնսոնի Փոփոխության ուժը:

«Ջոնսոնի Փոփոխության վերացումը հսկայական հեղաշրջում կլինի քրիստոնյաների եւ ազատ խոսքի համար», - դեռեւս 2016-ին Հանրապետականների համագումարին ասել էր կրոնական առաջնորդ Ջերի Ֆալվելը:

«Միացյալ ամերիկացիները հանուն պետության եւ եկեղեցու տարանջատման» կազմակերպության ներկայացուցիչ Բարի Լինը համոզված է, որ Դոնալդ Թրամփի նկարագրած խնդիրը գոյություն չունի.

«Չկա որեւէ պատերազմ քաղաքական խոսքի դեմ: Կա ընդամենը մեկ բան՝ հարկային հատուկ կարգավիճակ ստանալու համար ընդամենը պետք է խուսափել քաղաքական թեկնածուներին հրապարակայնորեն աջակցելուց: Այսքանը»:

Դոնալդ Թրամփի հրամանագիրը սակայն կարող է կարճ կյանք ունենալ: Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը նախատեսում է դատարանի միջոցով դադարեցնել ԱՄՆ-ի նախագահի այդ հրամանագիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG