Մատչելի հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը թողնում է խստապահանջ պաշտոնյայի տպավորություն


ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը թողնում է խստապահանջ պաշտոնյայի տպավորություն
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00

Միայն երեք ամիս առաջ էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը հանձնեց Նիքքի Հեյլիին: Սակայն այս երեք ամիսների ընթացքում վերջինս իրեն կարողացել է դրսեւորել որպես խստապահանջ ու կարծր խառնվածքի տեր պաշտոնյա, ինչը նրա վրա է սեւեռել ՄԱԿ-ի ուշադրությունը:

Հունվարի վերջին, երբ ԱՄՆ-ի Հարավային Քարոլինա նահանգի հանրապետական նահանգապետ Նիքքի Հեյլին ժամանեց Նյու Յորք որպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան, միջազգային այս կազմակերպությունում տարակուսանք առաջ բերեցին նրա առաջին խոսքերն այն մասին, որ իր նպատակն է լինելու ՄԱԿ-ում ցուցադրել ԱՄՆ-ի կամքը: ‘’Մեր արժեքների ցուցադրումը տեղի է ունենալու մեր կամքի ցուցադրման միջոցով՛՛, հայտարարում էր նա:

‘’Իսկ նրանք, ովքեր չեն կանգնում մեր կողքին, մենք գրառում ենք նրանց անունները, եւ պատրաստ ենք հակադարձել նրանց ըստ արժանվույն՛՛, ասել էր նա:
Ի դեպ, այդ օրից ի վեր, նա իրոք գրանցել է մի շարք անուններ:

Նա զայրույթով է խոսել Ռուսաստանի ու Չինաստանի մասին այն պատճառով, որ երկու այդ երկրները ‘’որոշել են Սիրիայում քիմիական զենք կիրառելու համար պատասխանատու չհամարել նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը՛՛:

Խոսելով Հարավային Սուդանի մասին’ նա ասել է.

‘’Եթե իրոք մտածում եք այդ երկրի ժողովրդի մասին, ուրեմն այդ երկրի կառավարությանը պիտի ասենք, որ մենք այլեւս չենք հանդուրժելու այն , ինչ տեղի է ունենում այնտեղ՛՛:

Հեյլին նաեւ հանդես է եկել Եվրոպան ապակայունացնելու Ռուսաստանի քայլերը դատապարտող սուր հայտարարություններով:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի խոսքերն աչքի են ընկել նաեւ, երբ դրանք վերաբերել են Իսրայելի նկատմամբ ՄԱԿ-ի դիրքերին:

‘’Ես այստեղ եմ’ շեշտելու ՄԱԿ-ի հակաիսրայելյան կեցվածքի դեմ ԱՄՆ-ի դիրքերը՛՛, հայտարարել է նա:

Սակայն նրա առջեւ կանգնած ամենամեծ առաջադրանքը հետեւյալն է, թե ինչպես պիտի իրականացնի ՄԱԿ-ին ԱՄՆ-ի հատկացումների ծավալները կրճատելու գործը:

Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Հեյլիի մոտ ավելի շատ նկատելի է ցուցադրությունը, քան գործի էությունը: Այնպես որ , չեմ կարրծում, թե Հեյլին արմատական փոփոխություններ է իրականացնում ՄԱԿ-ի դիվանագիտության բնագավառում, ասում է վերլուծաբաններից Ռիչարդ Գոուանը:

Սակայն այլոք, ինչպես Հարավային Քարոլինայի համալսարանի դասախոսներից Բոբ Օլդենդիքն է ասում, չնայած արտաքին հարաբերությունների հարցերում սահմանափակ փորձառությանը, Հեյլին նշանակալի քայլեր է իրականացրել:

Փոքր չէ նրանց թիվը, ովքեր կարծում են, որ քառասունհինգամյա այս կինը մի օր կարող է հայացքը հառել ավելի բարձր աթոռների, օրինակ պետքարտուղարի տեղի վրա: Իսկ եթե եկող տարիները հաջող լինեն այս վարչակազմի համար, նրա հայացքը կարող է ուղղվել նաեւ դեպի Սպիտակ տուն:


XS
SM
MD
LG