Մատչելի հղումներ

Նախկին նախագահ Բարաք Օբաման իր տիկնոջ հետ պատրաստվում է Չիկագոյում հիմնել նախագահական գրադարան: Այն բաղկացած կլինի մի քանի մասնաշենքերից՝ գրադարանից, թանգարանից, ինչպես նաև միջոցառումների համար հատուկ սրահից ու պարտեզից: Համալիրը կունենա ինչպես թանգարանային, այնպես էլ կրթական նշանակություն:

«Մենք ցանկանում ենք, որ այն դառնա համաշխարհային կարևոր հաստատություն, ուր կուսուցանեն երիտասարդներ և ապագա առաջնորդներ, ովքեր կարող են փոփոխություն մտցնել իրենց համայնքներում, երկրներում և ընդհանրապես աշխարհում: Դա է մեր նպատակը»,- նշել է նախկին նախագահը:

Օբամաների ընտանիքը հաստատության հնարավոր վայրի ընտրույթան հարցում դիտարկում էր Իլինոյս, Նյու Յորք և Հավայի նահանգները, սակայն ի վերջո ընտրությունը կանգ առավ Չիկագո քաղաքի հարավային շրջանի վրա:

«Կյանքիս ամենավառ հիշողություններս կապված են այս համայնքի հետ: Ամենամտերիմ ընկերներս այստեղ են, քաղաքականության մեջ առաջին քայլերս ևս կատարել եմ այստեղ: Իմ արժեքային համակարգը, որը փոխանցել եմ երեխաներիս, ձևավորվել է այս համայնքում՝ Չիկագոյում»,- ասում է նախագահ Օբաման:

Օբամայի կարծիքով հաստուտության հիմնման համար անհրաժեշտ է չորս տարի, սակայն ծրագրերը կսկսեն գործել այս տարվանից:

Նա նաև հայտարարեց, որ Օբամաների ընտանիքը կնվիրաբերի 2 մլն դոլար՝ Չիկագոյում ամառային աշխատանքներ կազմակերպելու ծրագրին:

Facebook Forum

XS
SM
MD
LG