Մատչելի հղումներ

Նյու Յորքը պատրաստվում է հյուրընկալել Թրամփին


Գովազդային հոլովակի համաձայն, Նյու Յորքը պատրաստ է հյուրընկալել բոլորին, սակայն, կա մեկ անձ, ում դա չի վերաբերում:

«Նրան այստեղ չեն սպասում», - Աշխատավոր ընտանիքներ կուսակցության տնօրեն Ամանդա Ջոնսոնը քաղաքացիներից մեկն է, ով նախատեսում է բողոքի ցույց անցկացնել Դոնալդ Թրամփի նստավայրի առջեւ: Սա Թրամփի առաջին այցն է Նյու Յորք՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Նյու Յորքցիներից շատերը պատրաստվում են նրան բողոքի ցույցերով դիմավորել.

«Այս պահին 7000 մարդ հետաքրքրված են, իսկ 1500-ը հաստատել են իրենց մասնակցությունը»:

Սակայն, բոլոր ամերիկացիները Նյու Յորքցի չեն.

«Դոնալդ Թրամփը գյուղական շրջաններում բնակվող քաղաքացիների թեկնածուն էր», - Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Մարք Մուրոն հիշեցնում է, որ անցած ընտրությունների ընթացքում Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի 2,584՝ նոսր բնակեցված մարզերում, մինչդեռ Հիլարի Քլինթոնը հաղթել էր 472 խիտ բնակեցված մարզերում: Սակայն, Թրամփին ձայն տված ավելի քան երկուս ու կես հազար մարզերը ԱՄՆ-ի տնտեսության ընդամենը մեկ երրորդն են ներկայացնում, մինչդեռ Քլինթոնի կեղմնակից 472 մարզերն արտադրում են ամերիկյան ՀՆԱ-ի երկու երրորդը:

«Այսօր կարեւոր է երկրի այս երկու մասերի միջեւ համաձայնություն գտնել», - նշում է Մարք Մուրոն:

Նյու Յորքում Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել էին ընտրողների միայն 25 տոկոսը եւ այդ հարաբերակցությունը նոյեմբերյան ընտրություններից ի վեր չի փոխվել, ինչի մասին Նյու Յորքցիները նախատեսում են հիշեցնել Դոնալդ Թրամփին այս հինգշաբթի բողոքի ցույցերով:

Facebook Forum

XS
SM
MD
LG