Մատչելի հղումներ

Դեմոկրատները մեղադրում են նախագահին Չինաստանի հարցում խոստումը դրժելու մեջ


Trump US China
Trump US China

2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփն ասում էր.

«Մենք այսուհետ թույլ չենք տա այլ երկրների շահագործել մեզ, այսուհետ Ամերիկան առաջնային է»:

Ըստ Թրամփի՝ Չինաստանը դադարեցրել է արհեստականորեն արժեզրկել իր արժույթն իր նախընտրական քարոզարշավի հայտարարությունների արդյունքում, CBS-ին տված իր հարցազրույցում, նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանն ունեն ընդհանուր շահեր:

«Հյուսիսային Կորեայի խնդիրն ավելի կարևոր է, քան առևտուրը: Առևտուրը ևս կարևոր է, սակայն ոչ այնքան, որքան մեծ պատերազմի սպառնալիքը, որը կարող է միլիոնավոր մարդկային զոհերի պատճառ դառնալ: Եթե Չինաստանն օգնի լուծել խնդիրը Հյուսիսային Կորեայի հարցում, արժե նրանց հետ կնքել ԱՄՆ-ի համար ոչ այնքան լավ համաձայնագիր»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Սակայն դեմոկրատները շարունակում են քննադատել նախագահին նախընտրական իր խոստումները դրժելու համար:

«Քարոզարշավի օրերին նախագահը խոստանում էր, որ կպահպանի ու կընդլայնի աշխատատեղերն ԱՄՆ-ում, իսկ Չինաստանին պատասխանատվության կենթարկի անարդար առևտրային հարաբերությունների համա: Սակայն որպես նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է կրճատել աշխատատեղերը, նա հրաժարվել է Չինաստանին անվանել արժույթի շահագործող և ոչինչ չի արել կանխելու աշխատատեղերի արտահոսքը Միացյալ Նահանգներից»,-ասել է սենատոր Բրայան Շաթզը:

CBS հետ հարցազրույցում նախագահ Թրամփը հրաժարվել է բացահայտել, թե ինչ գործողությունների է դիմելու, եթե Փհենյանը հրաժարվի դադարեցնել իր միջուկային ծրագիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG