Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը փորձում է բաց պահել դաշնային կառավարությունը


ԱՄՆ-ը փորձում է բաց պահել դաշնային կառավարությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00

ԱՄՆ-ը փորձում է բաց պահել դաշնային կառավարությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսը մեկ շաբաթով երկարաձգեց այն ժամկետը, որի ընթացքում հարկավոր էր որոշում կայացնել դաշնային կառավարության բյուջեի մասին: Եթե բյուջեի մասին նշված ժամկետում որոշում չի կայացվում, դաշնային կառավարությունը ժամանակավորապես փախվում է: Մասնակիորեն են աշխատում այն հաստատությունները, որոնց գործունեությունը դադարեցնելն անհնար է:

Եթե մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսը չընդունի պետական բյուջեի մասին որոշում, դաշնային կառավարության ոչ ամենաէական ծառայությունները ժամակավորապես կդադարեն գործել: Դաշնային կառավարության հազարավոր աշխատակիցներ կանցնեն պարտադիր արձակուրդի, նրանց աշխատավարձի վճարումները ինչ որ ժամանակով կհետաձգվեն:

Սակայն փորձագետներն ասում են, որ Կոնգրեսում ավելի հանավանական է համաձայնությունը, երբ նախագահ Թրամփն արդեն համաձայնել է դեռեւս չմտածել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման մասին:

Ինչպես տնտեսական վերլուծաբաններից Ջո Մինարեքն է ասում, ‘’Որոշում կայացնելու համար Սենատում հարկավոր է 100-ից առնվազն 60 օրենսդիրների համաձայնությունը:

‘’Այնպես որ, հանրապետականները չեն կարող որոշում կայացնել առանց դեմոկրատների համաձայնության: Այդ պատճառով էլ նրանք ստիպված են որոշ զիջումներ կատարել դեմոկրատներին’’:
Սակայն դեռեւս խնդրահարույց մեծ հարց է բժշկական ապահովագրության Օբամաքեր անվանումը ստացած համակարգը: Հանրապետականները ցանկանում են հրաժարվել իրենց խոսքերով ասած ծախսատար այդ համակարգից, ինչը դեմոկրատների խոսքերով, բացասաբար կազդի ցածր եկամուտ ունեցող ավելի քան 6 միլիոն ամերիկացիների վրա:

BANKRATE.COM ընկերության փորձագետներից Մարք Հեմրիքի խոսքերով,

‘’Երկու կուսակցություններն էլ հասկանում են, որ դաշնային ծախսումների շուրջ համաձայնություն չգալու դեպքում իրենք կարող են կորցնել ընտրողների աջակցությունը, ինչը կարտահայտվի Կոնգրեսի հաջորդ ընտրությունների ժամանակ: Այնպես որ կարծում եմ, որ համաձայնույթան կգան’’:

Այդպես չպատահեց 2013-ին, երբ մի խումբ հանրապետականներ ստիպեցին, որ տասնվեց օր փակ մնային թանգարանները, ազգային զբոսայգիները, ոչ էական նշանակության դաշնային ծառայությունները, ինչը հարկատու ամերիկացիների վրա նստեց մոտ երկու միլիարդ դոլար: Այս անգամ կուսակցություններից ոչ մեկը չի ուզում դա կրկնել:

‘’Երբեմն լինում են գործիչներ, որոնք փորձում են հաղթող դառնալ նման խաղերի միջոցով: Սակայն իրականում պարտվողը լինում է Ամերիկայի ժողովուրդը: Կարծում եմ, այս անգամ համաձայնության կգան կողմերը’’:

Վերլուծաբաններն ասում են, թե մինչեւ որոշված ժամկետը բյուջեի մասին որոշում չընդունելու հանգամանքը կարող է ծանր նստել վարչակազմի վրա, որը չէր ուզենա տեսնել կառավարության գործունեության դադարեցում իր գործունեության առաջին հարյուր օրերի ընթացքում:


XS
SM
MD
LG