Մատչելի հղումներ

Հակասությունները խորանում են Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ


Լարվածությունը Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ խորանում է: Պատճառը Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի ու ասիական տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցերն են:

Մոսկվայում պաշտպանության հարցերով անցկացված ամենամյա վեհաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործանախար Սերգեյ Լավրովը հանդես եկավ տարածվող ահաբեկչությունների ու գլոբալ հակամարտությունների մասին ելույթով: ‘’Իրադրությունն աշխարհում ավելի չի կայունանում, այլ տեղի է ունենում հակառակը՛՛, ասաց նա:

Նրա խոսքերը կարծես հաստատելու համար նույն օրը իսրայելյան հրթիռները հարվածեցին Դամասկոսում ըստ կասկածների Իրանին պատկանող զինապահեստին: Իսկ դրանից քիչ առաջ էին Լավրովն ու Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպել միմյանց, ինչը մտորումների տեղիք է տալիս:

Օդային այդ հարվածները խորհրդանշում են ռուս-իսրայելյան հարաբերությունների բարդ բնույթը, ասում է վերլուծանաբան Ալեքսեյ Մալաշենկոն:

‘’Ռուսաստանը շատ դժվար խաղ է խաղում Իսրայելի ու Իրանի միջեւ: Ու ես կարծում եմ, որ Ռուսաստանը բնականոն հարաբերությունները կշարունակի ե՛ւ Իրանի ե՛ւ Իսրայելի հետ:

Ռուսաստանը հայտարարում է, թե ցանկանում է համաշխարհային դաշինք կազմել ընդդեմ ահաբեկիչների եւ մարտեր է մղում նրանց դեմ Սիրիայում, այնպես, ինչպես ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշինքը:

Սակայն Արեւմուտքին ու արաբական երկրների մի մեծ մասին չի գոհացնում այն հանգամանքը, որ Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, որին մեղադրում են քաղաքացիների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: Կրեմլին մտահոգում է այն հանգամանքը, որ Ասադին կորցնելու դեպքում կկորցնի նաեւ այս տարածաշրջանում իր ազդեցության լծակները:

Իսկ եթե նույնիսկ գա Ասադին փոխելու պահը, ով է փոխարինելու նրան: Այս անպատասխան հարցն է տալիս վերլուծաբան Մալաշենկոն ու շեշտում, որ սա իրոք մեծ խնդիր է:

Մյուս ամենամեծ խնդիրներից մեկը, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարի, դեպի արեւելյան Եվրոպա ՆԱՏՕ-ի աստիճանական տարածումն է:

‘’ՆԱՏՕ-ն ռազմական ու քաղաքական դաշինք է, այլ ոչ դրամանիշ հավաքողների միություն: Այն առաջ է տանում իր ուժը տարածելու քաղաքականությունը եւ իր տակ առնում ավելի ու ավելի մեծաթիվ պետությունների՛’’:

Իսկ մտահոգ Ռուսաստանի կողմից հնարավոր ներխուժումից’ ամերիկյան ռազմաօդանավերն այս շաբաթ ժամանեցին Էստոնիա, բրիտանական օդուժը’ Ռումինիա:

Այնպես որ փոխվստահությունն ամբողջովին վերացել է ՆԱՏՕ-ի ու Կրեմլի միջեւ: Ինչպես վերլուծաբաններից Պիտեր Տոպիչկանովն է ասում,

‘’Ամեն ինչ սկսվեց հարավսլավական պատերազմից, շարունակվեց Վրաստանով, ՆԱՏՕ-ի տարածումով, հակահրթիռային պաշտպանության ծրագրերով, հասավ մինչեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը՛՛:

Արեւելյալ Ասիայի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի միջեւ հանդիպումը կենտրոնացավ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին:
Ռուսաստանը կողմ է Փհենյանի դեմ ճնշամիջոցներ իրականացնելուն’ ստիպելու այս երկրին հրաժարվել միջուկային ծրագրից: Սակայն, հայտարարում է Մոսկվան, ամեն մի որոշում պիտի իրականացվի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

XS
SM
MD
LG