Մատչելի հղումներ

Երեխաների պատվաստումների դեմ բողոքարարները անձրեւին ու ցրտին ցույցի էին հավաքվել.

«Որպես ծնողներ, մենք ինքներս պետք է որոշենք այդ հարցը», - ասում է պատվաստումների դեմ բողոքի ցույցի մասնակիցը:

Շարժումն այնքան ուժ է հավաքել, որ սկսել է անհանգստացնել բժիշկներին:

«Այսօր Թեքսաս նահանգում կա 50,000 երեխա, ում ծնողները որոշել են չպատվաստել նրանց», - ասում է Բժշկության Բայլոր քոլեջի բժիշկ Փիթեր Հոթեզը:

Պատվաստումների դեմ հանդես եկողներն ասում են, որ պատվաստումները կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդություններ՝ ալերգիայից մինչեւ աուտիզմ: Մասնագետները դրա հետ համաձայն չեն.

«Պատվաստումը կարող է հակառակ ռեակցիա առաջացնել, սակայն միայն չափազանց հազվադեպ դեպքերում», - ասում է Առողջության ազգային ինստիտուտներից Էնթոնի Ֆաուչին:

Բժիշկներին ընդդիմախոս ծնողները համոզված են սակայն, որ պատվաստանյութերի մեջ վնասակար բաղադրիչներ են ավելացնում.

«Ավելացնում են ալյումին, ֆորմալդեհիդ, պոլիսորբեյթ, դրա հետ միասին՝ ընդհատված պտղի բջիջներ, եզան, խոզի, ոչխարի, կապիկի, շան բջիջներ: Այդ բջիջները մարդու մարմնի համար նախատեսված չեն», - ասում է պատվաստումների դեմ պայքարող շարժման ակտիվիստ Իրենը:

Բժիշկներն իրենց կողմից պնդում են, որ երեխաների համար նախատեսված պատվաստումներն այսօր առավել անվտանգ են քան երբեւէ: Հենց պատվաստումներն են այսօր օգնում փրկել միլիոնավոր երեխաների կյանքեր, հիշեցնում են գիտնականները: Սակայն, լսելի լինելու համար գիտնականներին ու բժիշկներին պետք է դուրս գալ իրենց լաբորատորիաներից եւ խոսել մարդկանց հետ՝ բացատրելով, որ երեխայի կյանքը փրկող պատվաստումն անվտանգ է:

Facebook Forum

XS
SM
MD
LG