Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի հարկային փոփոխությունները՝ հարցականի տակ


Դոնալդ Թրամփի հարկային փոփոխությունները՝ հարցականի տակ
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Չկարողանալով չեղյալ հայտարարել Օբամաքերը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիմա էլ կանգնել է մեկ այլ՝ դաշնային հարկային համակարգը բարեփոխության ենթարկելու խոստումը չկատարելու հնարավորության առջեւ։

ԱՄՆ-ի դաշնային հարկային օրենքներն ընդհանուր առմամբ կազմված են հազարավոր էջերից, ինչը շատ հաճախ է դառնում տարատեսակ կատակների առիթ։

Ինչպես նախագահ Դոնալդ Թրամփն է ասել,՝՝Իրականացվելու են մեծ, մեծ կրճատումներ՛՛։

Այս գործի իրականացման համար երկրորդ պատասխանատուն՝ ֆինանսների նախարար Ստիվըն Նուչինը հիշեցնում է միջին եկամուտ ունեցող ընտանիքների հարկերը կրճատելու նախագահի նպատակը։ ՝՝Այնպես է հարկավոր պարզեցնել օրենքները, որ ամեն մի հարկատու շատ հեշտությամբ լրացնի հարկային զեկուցագրերը։ Իսկ ձեռնարկությունների համար պետք է կազմենք այնպիսի օրենքներ, որոնք զարկ տան մրցունակությանը՛՛։

Հանրապետական կոնգրեսականներն ասում են, թե հարկային օրենքների փոփոխությունը չպետք է մեծացնի դաշնային պակասուրդը։ Իսկ պատմությունը ցույց է տվել, ասում են դեմոկրատները, որ հանրապետականների կողմից ընդունված հարկային օրենքները հիմնականում բխում են հարուստների շահերից եւ ավելի վնասում երկրի ֆինանսական կարողությունները։ Այս

Ինչպես կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին է ասում, ՝՝Եթե Թրամփն ուզում է աշխատավոր ու միջին դասի ժողովրդի հաշվին հարկային մեծ կրճատումներ իրականացնել՝ հարուստներին ավելի հարստացնելու համար, մենք այդ առաջարկին ասելու ենք ոչ՛՛։

Սակայն հանրապետականներն անդրդվելի են։ Նրանք խոստանում են մեծ շահ նոր համակարգից։

Ինչպես սենատոր Թեդ Քրուզն է ասում, հարկային նոր օրենքներից հետո ականատես կլինենք բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի։ Ամբողջ երկրում կբարձրանան աշխատավարձերը՛՛։

Իսկ ահա տնտեսագետներից շատերը խոսում են դրա բացասական հետեւանքների մասին, նշելով դոլարի արժեզրկման հնարավորությունը։

ԱՄՆ-ում հարկային մեծ փոփոխություններն իրականացվելուց հետո անցել է ավելի քան 3Օ տարի։ Այնժամ սակայն Վաշինգտոնում համագործակցության մակարդակը շատ ավելի բարձր էր, քան այսօր։

XS
SM
MD
LG