Մատչելի հղումներ

Լրանում է Դոնալդ Թրամփի նախագահության հակասություններով լի 1ՕՕ օրը


Եկող շաբաթ օրը լրանում է նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի 1ՕՕ օրը։ Ու հիմա շատ է քննարկվում այն հարցը, թե արդյոք նա շարժվում է նախընտրական արշավի ժամանակ տված խոստումները կատարելու ուղով, թե ոչ։ Այս ընթացքում դեմոկրատ կոնգրեսականներն էլ շարունակում են հստակեցնել ու ավելի խստացնել իրենց դիրքերը։

ԱՄՆ-ի նախագահի աշխատանքն, ըստ ավանդույթի, առաջին անգամ լրջորեն գնահատում են պաշտոնավարման առաջին հարյուր օրերից հետո։

Կան Թրամփի կուսակից հանրապետական կոնգրեսականներ, որոնք, ինչպես սենատոր Ջեֆ Ֆլեյքը, նախագահին աջակցում են մասնակիորեն։ Թրամփին շատ դեպքերում դեմ են դուրս գալիս իր կուսակից կոնգրեսականները, հատկապես առողջապահության համակարգում առկա տարաձայնությունների պատճառով։

Սակայն դեմոկրատ կոնգրեսականները միահամուռ կերպով են մասնակցում են Թրամփի դեմ անցկացված ցույցերին։

Բայց Թրամփը պիտի ինչ որ կերպ գտնի մի միջոց, որը կապահովեր դեմոկրատների աջակցությունը գոնե այս օրերի ընթացքում, որպեսզի դաշնային կառավարությունը, բյուջեն չհաստատվելու պատճառով, չկանգնի մասնակի ու ժամանակավոր փակման վտանգի առջեւ։

Սակայն դեմոկրատները, ասում է Բրուքինգզի հաստատության վերլուծաբան Սարահ Բայնդերը, լավ են հասկացել, որ աջակցությունն իրենց կուսակցությանը չի տալիս անհրաժեշտ շահաբաժինը։ ՝՝Այդ պատճառով էլ դեմոկրատներն իրենց վրա չեն զգում համագործակցելու քաղաքական ճնշումներ, եւ ես չեմ սպասում, որ նման համագործակցություն հիմա հնարավոր է՛՛, ասում է նա։

Վերլուծաբան Ուիլյամ Գալստոնի խոսքերով, նախագահը սովորաբար պիտի միավորի իր աջակիցներին ու բաժանի հակառակորդներին։ ՝՝Սակայն մինչ այժմ Թրամփն արել է լիովին հակառակը։ Դա չէր նրա նպատակը, բայց փաստորեն դա է իրականությունը՛՛, ասում է նա։

՝՝Այսօր առկա է ինչ որ մի բան անելու ծարավ, այնպես, որ վնաս հասցվի հակառակ կուսակցությանը՛՛, ասում է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի դասախոսներից Ջերըմի Մայերը, ում խոսքերով սակայն նախագահի հետ ամեն հարցում հակադրվելը չի բխում նաեւ իրենց՝ դեմոկրատների շահերից։

Սակայն դեմոկրատների ուժեղ ընդդիմությունն ընդդեմ Թրամփի, եւ նրա նախագահության սկզբում քաղաքական մեծ սայթաքումները մի տեսակ դառնում են Դեմոկրատական կուսակցությունը միավորող գործոններ, կուսակցություն, որն իր դիրքերը մեծապես կորցրեց, երբ Հիլարի Քլինթընն անցյալ տարի կրեց անսպասելի պարտություն ընտրություններում։

XS
SM
MD
LG