Մատչելի հղումներ

Ոչ պաշտոնական տվյալներով ԱՄՆ-ում բնակվում է կես միլիոնից երկու միլիոն հայ, որոնցից մեծ մասը՝ Լոս Անջելեսում և Կալիֆոռնիա նահանգում: Կալիֆոռնիայի Միշն Հիլզ քաղաքի հայկական եկեղեցին մեկն է այն տասնյակ եկեղեցիներից,որը կառուցվել է ճարտարապետ և բարերար Լյութեր Էսքիջյանի միջոցներով, ով սերելով գաղթականների ընտանիքից զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ամերիկյան ճարտարապետական և շինարարական մեծ ընկերություններում, ունեցել հասարակական եռանդուն գործունեություն ամերիկահայ շրջանակներում։

Ծագումով հայ Մարտինն ու Նենսին հաճախ են այցելում Կալիֆոռնիայի Միշըն Հիլզ քաղաքի հայկական եկեղեցին, որը կառուցել է նրանց հայրը՝ Լյութեր էսքիջյանը, ով Միացյալ նահանգներ էր ներգաղթել հայոց ցեղասպանության արդյունքում: Էսքիջյանների ընտանիքի ոչ բլոր անդամներին է հաջողվել ողջ մնալ:

«1913-1915 թվականներին պապիս ուղարկել էին ծառայություն մատուցելու Հալեպի հայկական եկեղեցում, քանի որ ցեղասպանության տարիներին դրա անհրաժեշտությունը բավականին մեծ էր: Եկեղեցուն կից նրանք 3 կենտրոն էին հիմնել, որոնք ապաստանում էին ցեղասպանությունից որբացած երեխաներին: Պապիկս երեխաներին փնտրում և հավաքագրում էր փողոցներից, կայարաններից, երբեմն՝ վերցնում նրանց մահացած ծնողների գրկից: Թուրքիայի իշխանությունը մահապատժի դատավճիռ էր կայացրել պապիս ծավալած գործունեության համար, սակայն կախաղանից մեկ օր առաջ նա մահացավ», - պատմում է Նենսի Էսքիջյանը:

Ներկայումս, այս եկեղեցում պահպանվող մասունքները պատկանում են Ցեղասպանության արդյունքում զոհվածների աճյուններին: Նմանատիպ եկեղեցիներ շատ կան Լոս Անջելեսում,քանի որ այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մեկը: Ոչ պաշտոնական տվյալներով ԱՄՆ-ում բնակվում է կես միլիոնից երկու միլիոն հայ:

«Հայոց ցեղասպանության արդյունքում՝ 1915 թվականին և դրան հաջորդած տարիներին, ԱՄՆ-ը ներգաղթեցին մեծ թվով հայեր: Հայերի ներգաղթի հաջորդ մեծ հոսքը ԱՄՆ-ը 1960-1970թվականներին էր, Մերձավոր արևելքում, մասնավորապես՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի, Իրաքում տեղի ունեցող պատերազմների, ինչպես նաև՝ Իրանի հեղափոխության արդյունքում», - պատմում է Միսակ Քելեշյանը, ով քաջատեղյակ է հայերի ներգաղթի պատմությանը, քանի որ նրա նախնիները ցեղասպանությունից հետո գաղթել էին նախ՝ Լիբանան, այնուհետև՝ Կալիֆոռնիա:

Միսակ Քելեշյանի խոսքերով Ամերիկան ոտք դրած առաջին հայը՝ Մարտինը, Միացյալ Նահանգներ է ներգաղթել 1618 թվականին՝ բնակություն հաստատելով Վիրջինիա նահանգում: Այսօր, Լոս Անջելոսի հայաշատ Գլենդեյլ թաղամասի բնակչության 70 տոկոսը՝շուրջ 150,000-ը, հայեր են:

«Պատմության ընթացքում հայերը հիմնականում ներգաղթել են Միացյալ Նահանգներ ապահովության ու անվտանգության պատճառով, քանի որ մեր ժողովուրդը 609 տարի ապրել է թուրքական լծի տակ և ենթարկվել՝ տարատեսակ հալածանքների, ցեղասպանության: ԱՄՆ-ը այդ առումով անվտանգ երկիր է: Բացի այդ, Կալիֆոռնիայի կլիման, սարերն ու բլուրները մոտ է Մերձավոր Արևելքի կլիմային:

Այն փաստը, որ միջազգային հանրութունը քաջատեղյակ է Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերից բավարար չէ, քանի դեռ աշխարհը չի ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

XS
SM
MD
LG