Մատչելի հղումներ

Էդ Մարքի

ԱՄՆ-ի սենատոր.

Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 102 տարի առաջ Հայոց ցեղասպանության մեկ եւ կես միլիոն զոհերին, Հռոմի Պապի կողմից 20-րդ դարի ՝՝առաջին ցեղասպանությունն՛՛ անվանված այդ ողբերգությանը: Ֆրանցիսկոս պապը նշել էր, որ զոհվածների հիշատակի հարգանքը բոլորիս պարտականությունն է, եւ այսօր մենք իրականացնում ենք այդ պարտականությունը միասին: Ու չնայած մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ բազմիցս են տարաձայնությունները, դեմոկրատներն ու հանրապետականները միշտ միասնական են եղել մեկ հարցի շուրջ, այնէ՝ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր եւ դաշնակից Հայաստանի կողքին, եւ դա երբեք չի փոխվելու:

***

Նախագահ Ռեյգանից մինչեւ սենատոր Բոբ Դոլ, Հանրապետական կուսակցությունն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հսկայական ժառանգություն:

***

Մեզ անընդհատ ասում են, որ այժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճիշտ ժամանակը չէ, սակայն, ճշմարտությունն ասելու համար միշտ ճիշտ ժամանակն է եւ մենք պետք է աջակցենք Հայաստանին նաեւ բոլոր մյուս մարտահրավերներում:

XS
SM
MD
LG