Մատչելի հղումներ

Թեքսասում ելույթ ունենալու ժամանակ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզն ասել է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն օրինական միջոցներ է ձեռնարկում այն անձանց դեմ, ովքեր թույլ են տվել տեղեկությունների արտահոսք:

«Մենք պատրաստվում ենք միջոցներ ձեռնարկել և արդեն ձեռնարկում ենք արտահոսքի կանխման դեմ: Միացյալ Նահանգներում արտահոսքի վերաբերյալ վիճակագրությունը սարսափելի թվեր է ցույց տալիս՝ զարմացնելով անգամ երկար տարիների անվտանգության ոլորտի մասնագետներին: Արտահոսքը որոշ դեպքեում բավականին լուրջ տեղեկություններ են պարունակում, ուստի դա առաջնահերթություն է»,- ասել է Սեշընզը:

Այս նախաձեռնությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ անցած ամիս WikiLeaks-ը հրապարակեց մոտ 8 հազար փաստաթուղթ, որոնք պարունակում են գաղտնիքներ Կետրոնական հետախուզական գործակալության կողմից կիրառվող կիբերլրտեսության միջոցների մասին:

Ասանժի դեմ հնարավոր մեղադրանքների թվում են պետական ունեցվածքի գողության, դավադրության և Լրտեսության մասին օրենքի խախտման հետ կապված մեղադրանքները: Դրանք սակայն պետք է հաստատվեն արդարադատության նախարարության կողմից:

Անցած շաբաթ Վաշինգտոնում Կետրոնական հետախուզական գործակալության տնօրեն Մայք Փոմփեոն ասել էր, որ WikiLeaks-ը 2010 թվականին օգտագործել է ԱՄՆ-ի բանակի վերլուծաբանին՝ Միացյալ Նահնագների մասին հատուկ գաղտնի տեղեկատվություն գաղտնազերծելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG