Մատչելի հղումներ

Իտալիայի վարչապետի հետ մամլո համատեղ ասուլիսի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է Իտալիայի կարևոր դերը Միջերկրական ծովում ներգաղթյալների հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում՝ ընդգծելով նաև եվրոպական սահմանների անվտանգության կարևորությունը:

«Փախստականների նկատմամբ մոտեցումն այն է,, որ նրանք պետք է վերադառնան իրենց տները և մասնակցեն իրենց երկրների վերականգման գործին»,- ասել է նախագահ Թրամփը:

Ըստ նախագահի՝ աշխարհում ահագնանում է ահաբեկչության վտանգը: Նա առանձնացրեց Իրանն ու Հյուսիսային Կորեան որպես սպառնալիքներ համաշխարհային անվտանգությանը:

«Իրանը չի գործում համաձայնագրի ոգու ներքո»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Հյուսիսային Կորեայի հետ կապված նախագահ Թրամփը վստահություն է հայտնել, որ Չինաստանը տնտեսապես կազդի Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի զսպի Փհենյանին: Նա նաև նշեց, որ դրա համար ինքը ճնշում է գործադրել Չինաստանի նախագահի վրա:

«Ես ասել եմ նրան, որ դուք կստանաք ավելի լավ առևտրային համաձայնագիր, եթե ճնշում գործադրեք Հյուսիսային Կորեայի վրա»,- հայտարարել է Թրամփը:

Իտալիայի վարչապետն իր հերթին ընդգծել է, որ իրենք ակնկալում են տեսնել նախագահ Թրամփին ՄԵծ յոթնյակի գագաթաժողովի ժամանակ:

«Համուզված եմ, որ դա լավ հնարավորություն է ցույց տալու գլոբալ տնտեսությունների և առաջնորդների միասնությունը, քանի որ ներկայումս այդ միասնությունն անհրաժեշտ է»,- հայտարարել է Իտալիայի վարչապետը:

Նա նաև ասել է, որ եթե Ռաքքայի պարագայում ռազմական հաջողությունները բավարար են, ապա Դամասկոսի դեպքում անհրաժեշտ են քաղաքական լուծումներ: Նա նշել է Իտալիայի պատրաստակամությունն ահաբեկչության վերացման հարցում՝ ընդգծելով, սակայն, որ դրա համար պետք է նաև այլ երկրների աջակցությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG