Մատչելի հղումներ

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդես է եկել հայտարարությամբ և ընդգծել, որ Թեհրանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի և գլոբալ անվտանգության համար:

Թրամփի վարչակազմը տեղեկացրել է Իրանին վերջինիս Միջուկային ծրագրի խնդրի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության մասին՝ հաշվի առնելով այն հավանական վտանգը, որը Թեհրանը ներկայացնում է տարածաշրջանի և գլոբալ անվտանգության տեսանկյունից:

«Իրանը համաշխարհային ահաբեկչության առաջատար հովանավորն է և պատասխանատու՝Սիրիայում, Եմենում, Իրաքում և Լիբանանում հակամարտությունների աշխուժացման և Իսրայելի դեմ հարձակումներին աջակցելու մեջ, որը չի բխում ԱՄՆ-ի շահերից», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Թիլերսոնի խոսքերով, եթե Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ վերահսկողությունը չվերականգնվի՝ մոտ ապագյում Իրանը կարող է նույնքան վտանգավոր դառնալ, որքան՝ Հյուսիսային Կորեան:

«Խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը՝ Իրանը վերջերս նոր հեռահար բալիստիկ հրթիռ է փորձարկել և շարունակում է զարգացնել և օգտագործել նոր հակահրթիռային տեխնոլոգիաներ»,-ավելացրել է Թիլերսոնը:

Ըստ 2015 թվականի Թեհրանի և «Վեցյակի»՝ ԱՄՆ-ի և 5 այլ երկրների միջև ստորագրված Միջուկային համաձայնագրի, Թեհրանը պարտավորվել էր դադարեցնել Միջուկային ծրագրի զարգացման աշխատանքները, որի դիմաց Իրանը պետք է ազատվեր տնտեսական պատժամիջոցներից: Թրամփի կարծիքով, սա նախկին վարչակազմի «ամենավատ գործարքն» էր, իսկ Թիլերսոնի խոսքերով, Իրանը շարունակում է լուրջ միջուկային սպառալիք հանդիսանալ:

«Երբ մենք աչք ենք փակում որեւէ պետության միջուկային հավակնությունների վրա, անտեսում ենք հետագայում դրա ծանր հետևանքները»:

Չնայած Իրանի վրայից պատժամիջոցները հանելու ամերիկյան որոշ օրենսդիրների քննադատությանը՝ վերլուծաբանները գտնում են, որ ԱՄՆ-ի կողմից կնքված գործարքի չեղարկումը կլինի միջազգային համաձայնագրի խախտում:

XS
SM
MD
LG