Մատչելի հղումներ

Մասսաչուսեթս նահանգի ափամերձ հատվածում գործատուներն անհամբերությամբ սպասում են գարնան և հետո՝ ամռան գալըստին: Նրանց խոսքերով, ձմեռային ամիսներն այստեղ չափազանց երկար են:

«Ես երբեմն կատակում եմ, ասում, որ մեզ մոտ՝ Քեյփ Քոդում, սպիտակ շնաձկներն ավելի շատ են, քան աշխատանք փնտրողները»,- պատմում է Peak Season Workforce ընկերության նախագահ Ջեյն Բիշոփը:

Ջեյն Բիշոփին Քեյփ Քոդում բոլորը գիտեն որպես «Վիզաների մայր», քանի որ հենց նա է օգնում տեղացի գործատուներին սեզոնային աշխատողների՝ H2B վիզաների ձևակերպման հարցերով: Նրանց մեծ մասը Ֆիլիպիններից և Ջամայկայից են:

«Ո՞վ պետք է խոհարարությամբբ զբացվի, մատուցի, լվանա ամանաներն ու մաքրի զուգարանները: Այստեղ բավականաչափ մարդ չկա այդ տեսակի աշխատանքների համար», - ասում է Բիշոփը:

Ալեն Սիլվեսթերը Քեյփ Քոդում վրանների վարձակալման փոքր ընտանեկան բիզնեսի սեփականատեր է: Նրա խոսքերով, բարդ է գտնել ամերիկացիների, ովքեր կհամաձայնեն սեզոնային աշխատանքների անցնել ընդամենը հինգ ամսով:

«Բոլորը հարցնում են՝ «Ինչպե՞ս ես կարողանում աշխատացնել քո բիզնեսը»:

Սիլվեսթերի նման բազմաթիվ այլ գործատուներ, ովքեր չեն կարողանում ժամանակին հրավիրել սեզոնային աշխատողների H2B վիզաների հաստատման հետ կապված ուշացումների պատճառով, տարեկան կորցնում են իրենց միջին եկամուտի շուրջ 20%-ը:

«Եթե ավելի հեշտ ու մատչելի ճանապարհ լիներ, ես կգնայի այդ ճանապահով: H2B վիզայի ձևակերպման համար այնքան թուղթ պետք է լրացնես: Եթե խելացի գործատու ես ու այլընտրանք ունես, երբեք չես անցնի այս անհեթեթ ճանապարհով:»

Ամերիկացի գործատուները օտարերկրացի աշխատողներ հրավիրելուց առաջ պարտավոր են ապացուցել կառավարությանը, որ թափուր սեզոնային աշխատատեղերի մասին գովազդի միջոցով չեն գտել ամերիկացիների այդ աշխատանքների համար: Coonamessett Inn հյուրանոցի տնօրենի խոսքերով, դիմումների հաստատման գործընթացը շատ է բարդացել: Այս պատճառով, հյուրանոցը ստիպված է աշխատողներ ընդունել ոչ թե վեց ամսով, այլ՝ մեկ տարով, նույնիսկ, երբ չկա դրա անհրաժեշտությունը:

«Ես չեմ ցանկանում կորցնել իմ աշխատողներին, այդ պատճառով անգամ ձմեռային ամիսներին նրանք աշխատում են լրիվ դրույքով՝ շաբաթական քառասուն ժամ»:

Այն գործատուները, որոնք ուղղակիորեն օգտվում են H2B վիզայի առավելություններից միայն հույս ունեն, որ կառավարությունը կվերանայի այս խստացված համակարգը, որը այս պահին աշխատում է ի վնաս իրենց:

Facebook Forum

XS
SM
MD
LG