Մատչելի հղումներ

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից կստանձնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Այդ մասին ՀԱՊԿ-ի՝ Բիշքեկում անցկացվող ոչ-պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ով փոխանցել է նաև ,որ Յուրի Խաչատուրովի նշանակման մասին որոշումն ընդունվել է միաձայն:

Facebook Forum

XS
SM
MD
LG