Մատչելի հղումներ

Հոլիվուդում «The Promise» ՝ Խոստումը ֆիլմի պրեմիերային մասնակցած աստղերի կարծիքով, Առաջին աշխարհամարտի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը անցյալի մասին դասեր է տալիս, որոնք այժմ էլ արդիական են:

«The Promise» Ֆիլմում Օսքար Իսաաքը կատարում է հայ ուսանողի դերը իսկ օսկարակիր Քրիսթիան Բեիլը հանդես է գալիս ամերիկացի լրագրողի դերում երկու հերոսները ֆիլմում սիրահարվում են նույն կնոջը: Նրանց սիրո պատմությունը ծավալվում է այն ժամանակահատվածու, երբ Օսմանյան կայսրությունը իրականացնում էր Հայոց ցեղասպանությունը:

Ֆիլմի պրեմիերային ներկա էին Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը և Լոս Անջելեսի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Շերի խոսքերով- «Սկզբում Հայոց ցեղասպանությունն էր, հետո Հրեական ողջակիզումը: Որոշ մարդիկ մյուսներին չեն ընկալում որպես մարդ էակներ և դրանով արդարացնում են այն ամենն ինչ անում են նրանց հետ: Սակայն սկզբում նրանց պետք է խնդիր դարձնեն, որպեսզի՝ թշնամի համարեն»:

Ֆիլմի Ռեժիսոր Թերրի Ջորջը, ով ճանաչված է ցեղասպանության մասին պատմողիր "Hotel Rwanda," ֆիլմով, ասում է, որ "The Promise" ֆիլմը նկարահանելը երբեմն անիրական էր թվում:

«Այս ամենի մեջ ամենագարշելին այն էր, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ ականատես էինք լինում, թե ինչպես էին նույն իրադարձությունները տեղի ունենում նույն տարածաշրջանում: Մարդիկ այժմ էլ սպանվում և տեղահան են արվում Միջերկրական ծովի տարածքում»:

Քրիսթիան Բեիլը նույնպես անդրադարձավ 2014 թվականին հյուսիսային Իրաքում «Դաեշ»-ի կողմից եզդիների սպանություններին:

Նա ասում է,- «Ցավոք սրտի պետք է պարզապես լուրերը դիտել, հասկանալու համար թե այս ֆիլմի պատմությունը որքան արդիական է ներկա ժամանակներում»:

Անժելա Սարաֆյանը, ով ֆիլմում մարմնավորում է Օսքար Իսաաքի կնոջ կերպարը, ասում է, թե իր համար որքան անձնական է այս պատմությունը:

Նա ասում է,- «Իմ նախնիները փախել են Սիրիա՝ Հալեպ որպեսզի փրկվեն և ընտանիք կազմեն, իսկ այժմ մարդիկ լքում են Սիրիան՝ Հալեպը որպեսզի կարողանան փրկվել: Հարյուր տարի է անցել և դա դեռ տեղի է ունենում: Դա է պատճառը, որ մենք պետք է պատմենք այս պատմությունը՝ եվ այսօր»:

Ֆիլմում Աննայի դերակատար Շարլոթ Լո Բոնը համաձայնեց իր գործընկերների հետ, հուսալով որ մարդիկ անցյալից դասեր կքաղեն:

Նա ասում է,- «Այս ամենն այժմ էլ արդիական է, քանի որ մարդիկ այսօր էլ լքում են իրենց բնակավայրերը փրկվելու համար: Եվ եթե այդ մասին պատմենք գուցե հնարավոր կլինի կանխել նորից ու նորից դրա կրկնումը»:

«The Promise» Ֆիլմը Միացյալ Նահանգներում և աշխարհի տարբեր երկրներում մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 21-ին:

Facebook Forum

XS
SM
MD
LG