Մատչելի հղումներ

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները  ջերմանալու փոխարեն ավելի են սառում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործանախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջեւ Մոսկվայում չորեքշաբթի օրը մի քանի ժամ տեւողությամբ անցկացված հանդիպումները կարծես թե ավելի խորացրին կողմերի միջեւ առկա ճեղքվածքը: Սիրիայի խնդրի շուրջ իրար մեղադրող տրամադրությունները շարունակվում են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում անցկացված հանդիպումից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այս պահին գտնվում են շատ ցածր մակարդակի վրա: ‘’Ցածր մակարդակի վրա է երկրու երկրների միջեւ փոխվստահությունը: Իսկ աշխարհի միջուկային երկու ամենահզոր երկրները չեն կարող նման հարաբերություններ ունենալ:’’

‘’Միր’’ հեռուստակայանին տրված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդունել է այդ բնորոշումը, նշելով, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ավելի են վատացել Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: ‘’Կարելի է ասել, որ աշխատանքային մակարդակներում, ու հատկապե ռազմական բնագավառում փոխվստահության մակարդակը ոչ թե բարելավվել է, այլ’ ավելի վատթարացել’’:

Հիշեցնենք, որ կողմերի միջեւ փոխմեղադարնքներն ուժգնացան, երբ Միացյալ Նահանգներն անցյալ շաբաթ մեղադրեց Սիրիայի կառավարությանն այստեղ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ, եւ որից հետո դիմեց Սիրիայի օդային ռազմահենակետերից մեկի դեմ հրթիռային հարձակման:

Հարձակումները Լավրովն անվանել էր անօրիանակ գործողություններ’ ԱՄՆ-ի պահվածքն անվանելով ‘’անկանխատեսելի’’:

Բայց կա դրական մի փաստ: Այն, որ կողմերը համաձայնել են Սիրիայում սկսել քիմիական զենքերի հետաքննություն:
Լավրովն ասել է, թե ամերիկացի գործընկերների շրջանում նկատել են հետաքննություն սկսելու հարցում պատրաստակամություն: ‘’Եվ մենք վստահում ենք ՄԱԿ-ին եւ Քիմիական զենքերն արգելելու հարցերով կազմակերպությանը իրենց ամբողջ կարողություններն անմիջապես ուժի մեջ դնելու հարցում’’:


Հիշեցնենք, որ ութսուն մարդու կյանք խլած քիմիական հարձակումն իրականացնելու մեջ Ռուսաստանը մեղադրում է Սիիրիայի ապստամբ ուժերին, եւ այդ պատճառով էլ վետոյի ենթարկեց Դամասկոսին մեղադրող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը:

Թիլերսոնը հայտարարում է, թե մոտենում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ընտանեկան կառավարման ավարտը եւ հորդորում, որ Մոսկվան հրաժարվի Ասադի նկատմամբ իր աջակցությունից: Մի բան, որը փորձագետների խոսքերով գրեթե անհնար է:

Ինչպես Քարնեգիի մոսկովյան կենտրոնի վերլուծաբան Բաունովն է ասում, ‘’Դա կնշանակեր Ռուսաստանի հեղինակոիւթյան եւ ազդեցության լծակների վերացում: Այնպես որ, նրանք այդ քայլին չեն գնա, քանի դեռ չունեն կարեւոր պատճառ դրա համար’’:

Ռուսաստանը հայտարարում է, թե կվերականգնի Սիրիայի օդային անվտանգության մասին ԱՄՆ-ի հետ նախկինում կնքած համաձայնագիրը, եթե Վաշինգտոնը խոստանա, որ չի թիրախավորելու Ասադի ուժերին:

Նշենք, որ առանց այս պայմանագրի, Սիրիայի երկնքում միաժամանակ կարող են հայտնվել եւ ամերիկյան եւ ռուսական ռազաօդանավեր, ինչը կարող է դառնալ ավելի մեծ հակամարտության պատճառ:

Իսկ թե ինչպես են վերջին այս խորը տարաձայնություններից հետո վերականգնվելու լավ հարաբերություններն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ, մնում է որպես ամենակարեւոր ու ամենադժվար պատասխան ունեցող հարց:

XS
SM
MD
LG