Մատչելի հղումներ

Սեուլի բնակչությունը խուճապի չի մատնվում հնարավոր նոր կորեական պատերազմի նախաշեմին


A South Korean tourist uses binocular to look at the Diamond Mountain in North Korea from the Unification Observation post in Goseong, South Korea, April 7, 2017.

Չնայած Կորեական թերակղզին կանգնած է պատերազմի նախաշեմին՝ Սեուլի բնակչությունն ապրում է իր առօրյայով:

«Վախ կա իհարկե, պատերազմի մասին խոսելիս, քանի որ ես այն սերնդից եմ, որը չի տեսել պատերազմ: Բայց չունեմ վախի զգացում»,- ասում է Սեուլի բնակիչ Օհը:

Իրավիճակը լարվել է, երբ Հյուսիսային Կորեան ձեռնարկել է միջուկային և բալիստիկ հրթիռների մի շարք փորձարկումներ՝ նպատակ ունենալով հասցնել դրանց խոցելիությունը մինչև ամերիկյան մայրցամաք: Ի պատասխան ամերիկյան կողմը մոտեցրել է իր նավատորմը՝ սպառնալով կանխիչ գործողություններ իրականացնել:

Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Հյուսիսային Կորեան կունենա խնդիրներ, իսկ վերջինս բռնակալ վարչակարգը սպառնացել է, որ կդիմադրի միջուկային և այլ տեսակի զենքերով, որոնք կթիրախավորեն Հարավային Կորեան և Ամերիկա մայրցամաքը:

Սակայն այս իրադրությունը որևէ խուճափ չի առաջացրել Սեուլում: Շատերն այստեղ այս ամենը դիտարկում են որպես հերթական քաղաքական խաղ: Ոմանք էլ կարծում են, որ սա ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ուժի ցուցադրման դրսևորում է:

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում ընտրվում է նոր նախագահ, մեզ մոտ սկսում է նման մի ճգնաժամ, որին մենք սովոր ենք արդեն»,- ասում է Սեուլի բնակիչ Բայեկը:

Հարավային Կորեայի քաղաքացիները հույս ունեն, որ կողմերը խոհեմություն կցուցաբերեն և կպահպանեն խաղաղությունը՝ խուսափելով անիմաստ պատերազմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG