Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է կոշտ խոսել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցի վերաբերյալ


US Secretary of State Rex Tillerson steps out of a plane upon arrival in Moscow's Vnukovo airport, Russia, April 11, 2017.
US Secretary of State Rex Tillerson steps out of a plane upon arrival in Moscow's Vnukovo airport, Russia, April 11, 2017.

Նախքան իր մոսկովյան այցի մեկնարկը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իտալիայում հանդիպել է լրագրողների հետ: Այնտեղ նա մասնակցում էր Մեծ յոթնյակի արտգործնախարարների համնդիպմանը:

Թիլերսոնը մեկնաբանություններ տրամադրեց ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծման փաստի և սիրիական հակամարտության բանակցային գործընթացի դժվարությունների մասին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները լիարժեք չեն եղել՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակում: Այս համաձայնագրերով Ռուսաստանն իր վրա էր վերցնում Սիրիայում քիմիական զենքի վերացման պարտավորությունը: Նրանք պետք է նաև գտնեին ու վերացնեին քիմիական զենքն այնտեղ: Սիրիայի կողմից զենքի շարունակական կիրառումը նշանակում է, որ Ռուսաստանը չի կատարել 2013 թվականին ստանձնած իր պարտավորությունները: Պարզ չէ, թե այս պարտավորությունների կատարման ձախողումը կապված է ապաշնորհության, թե խնդրին անլուրջ կերպով մոտենալու հետ: Սակայն դա վերջին հաշվով էական չէ»,- հայտարարել է պետքարտուղարը:

Թիլերսոնը կրկին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն առաջնահերթություն են տալիս Դաեշ-ի վերացմանը Սիրիայում և Իրաքում: Նա կոչ է արել Մեծ յոթնյակի երկրներին օգնել ահաբեկչության դեմ այս պատերազմում:

Նա նաև ասել է, որ Սիրիայում իրավիճակը կայունացնելու, հակամարտությունը կարգավորելու, բնակչության անվտանգությունն ապահովելու ու երկիրը վերակառուցելու համար անհրաժեշտ է Մեծ յոթնյակի երկրների անմիջական մասնակցությունը, որի շնորհիվ հնարավոր է կլինի Սիրիայում հասնել միասնական հաջողության։ :

Facebook Forum

XS
SM
MD
LG