Մատչելի հղումներ

Վաշինգոտնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել


Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին այսուհետ հնարավորություն կընձեռվի օգտվելու Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության գրադարանի մոտ 5000 հրատարակություններից:

Վաշինգտոնում ապրիլի հինգին տեղի ունեցավ Հայկական ազգային ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության գրադարանի բացումը: Այստեղ ներկայացված հայերեն և անգլերեն լեզուներով գրքերը չեն ներկայացնում Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ ցեղասպանության մասին:

Ինչպես նշեց Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը գրադարանում տեղ են գտել 5000-ից ավելի հրատարակություններ և իրենք հույս ունեն դրանց թիվը մեծացնել:

«Հայոց ցեղասպանության գրադարանը, ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու միայն մի մասն է: Մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարիների ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռք բերած արժեքավոր հավաքածուից »,-ասաց դոկտոր Ռուբեն Ադալիանը:

Հայկական ազգային ինստիտուտում տեղ են գտել նաև Հայոց ցեղասպանությունից փրկվածների վկայություններից ոգեշնչված աշխատանքներ:

«Ստեփանի պապիկը Չարլզ Մահչուպյանն էր, ում համարում եմ Ֆիլադելֆիայի տարածքում իմ հանդիպած ամենանվիրյալ հայերից մեկը: Նրան հաջողվել էր ցեղասպանությունից փրկվել և նա վկայություն էր տվել այն ամենի մասին, ինչ կատարվել էր Քոնիայի տարածքում: Երբ ես բացահայտեցի այդ իրադարձությունների պատմական լուսանկարները պարզվեց, որ բժիշկ Չարլզ Մահչուպյանի վկայությունները լիովին համընկնում էին այդ պատմական լուսանկարների հետ: Որն էլ ինձ ոգեշնչեց այդ ամենի շուրջ աշխատություն ստեղծել»,- հավելեց նա:

«Պապիկս տատիկիս՝ Դորոթի Մահչուպյանի եւ ցեղասպանության այլ ականատեսների հետ միասին վկայություն էին տվել 1990 թվականին Սենատում: Թեև ցեղասպանության 75 ամյակին նվիրված այդ վկայությունները չհանգեցրին ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչմանը, այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք այնքան մինչև ավելի լավ արդյունքների հասնենք»,- ասաց Ստեփան Քաթանջյանը:

Գրադարանի բացման արարողությանը ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ողջունեց գրադարանի ստեղծումն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարը:

«Վաշինգտոնում հայկական տեղեկատու կենտրոն-գրադարանի բացումը շատ կարևոր իրադարձություն է: Նախ այդպիսի կենտրոնի բացումը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում արդեն իսկ լուրջ ձեռքբերում է, երկրորդը՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպումների և քննարկումների վայր, ինչպես նաև համադրված աշխատանքներ կազմակերպելու կենտրոն: Դա ավելին է քան գրադարանն և տեղեկատու կենտրոնը»,- ասաց Հայկ Դեմոյանը:

Թեև Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության գրադարանը հասանելի չի լինի հանրությանը, այն նշանակալի տեղեկություն կտրամադրի Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին:

Վաշինգոտնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG