Մատչելի հղումներ

Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են արգելել Եհովայի վկաներին


FILE - Stacks of booklets distributed by members of Jehovah's Witnesses are seen during the court session in the Siberian town of Gorno-Altaysk, Dec. 16, 2010.

Մարտի 15-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել է Գերագույն դատարան՝ Եհովայի վկաներ կազմակերպության շուրջ 395 գրասենյակները փակելու և կառույցը, որպես ծայրահեղական կազմակերպություն, արգելելու դիմումով:

Եհովայի վկաներ շարժումը սկիզբ է առել ԱՄՆ-ում 1870-ականներին: Այն հայտնի է իր քարոզչությամբ, որի հետնորդները չեն ծառայում բանակում, չեն ճանաչում ազգային որևէ խորհրդանիշ եւ դեմ են արյան փոխներարկմանը: Շարժման հետնորդները հաճախ ենթարկվում են ճնշումների հատկապես բռնապետական հասարակարգերում:

ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթն ասում է.

«Եթե Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշի, որ այս շարժումը ծայրահեղական է, ապա դա ծանր հարված կլինի ինչպես Ռուսաստանի հավատացյալների, այնպես էլ բոլոր ռուսների համար»,- հայտարարել է կոնգրեսական Սմիթը:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ 2009 թվականից այն հայտնաբերել է շուրջ 95 ծայրահեղ բնույթի նյութեր, որոնք բերվել են Ռուսաստան և շրջանառության մեջ դրվել: Սակայն «Կրոն ու օրենք» պարբերականի գլխավոր խմբագիր Անատոլի Պչելինցևն ասում է, որ նման մեղադրանքները չեն համապատասխանում կրոնի ազատության դրույթներին:

Եթե Գերագույն դատարանը որոշում կայացնի ընդդեմ Եհովայի վկաների, ապա շարժման մոտ 175 հազար հետեւորդներ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Պչելինցևն ասում է, որ դա անհեթեթ որոշում կլինի:

Իսկ ակտիվիստ և Կրոնի ազատության միջազգային միության անդամ Վալերի Բորշչովը համամիտ է, որ Եհովայի վկաների նկատմամբ այս նախաձեռնությունը խախտում է կրոնի ազատության մասին դրույթները:

«Եհովայի վկաները որևէ ծայրահեղական գործունեության մեջ ներգրավված չեն: Այո, նրանք միգուցե ունեն հակասական դրույթներ, օրինակ արյան փոխներարկման մասին, սակայն այս ամենը վիճելի է: Նրանց նկատմամբ հետապնդումները հակասահմանադրական և անօրինական են, որոնք խախտում են հավատքի ազատության դրույթներն ու սահմանադրությունը»,- ասում է ակտիվիստը:

Կրոնի և խղճի ազատության միջազգային փաստաթղթերից է Հելսինկիի Եզրափակիչ ակտը, որը ստորագրվել է 57 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Այն պարտավորեցնում է պետությանը հարգել անհատի իրավունքն ազատ ընտրելու իր դավանանքն ու կրոնը:

Facebook Forum

XS
SM
MD
LG