Մատչելի հղումներ

Տեսլան առաջ է անցել Ֆորդից


FILE - A Tesla car is parked at a charging station outside the Tesla factory in Fremont, California, May 14, 2015.
FILE - A Tesla car is parked at a charging station outside the Tesla factory in Fremont, California, May 14, 2015.

Տեսլան հայտարարել է, որ արտադրել է 25,000 բարձր տեխնալոգիաներով հագեցած ավտոմեքենաներ այս տարվա հունվար, մարտ ամիսներին, որը 69 տոկոսով ավելի բարձր է, քան նախորդ տարում միևնույն ժամանակահատվածում արտադրած ավրոմեքենաների թիվը: Այն նախատեսում է 2017 թվականի կեսին արտադրած ավտոմեքենաների թիվը հասցնել 50 հազարի:

Շատ ավտոմեքենաարտադրողներ ասում են, որ Միացյալ Նահանգներում մարտ ամսին ավտոմեքենաների վաճառքն անկում է ապրել նախորդ տարվա հետ համեմատությամբ, սակայն Տեսլան գրանցել է հսկա առաջընթաց այս վերջին երեք ամիսների ընթացքում:

Անցած տարվա վերջում ընկերությունը վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ առաջին քառորդի շահույթ գրանցեց, սակայն հետո կրկին հետընթաց ապրեց: Ներկայումս այն դարձել է շուկայական կապիտալիզացիայի առումով երկրորդ խոշոր ավտոմեքենա արտադրողը General Motors ընկերությունից հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG