Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգը անփաստաթուղթ ներգաղյալների թվով առաջին տեղում է: Ըստ Դոնալդ Թրամփի ներգաղթի վերաբերյալ նոր արգելքի՝ հավանական տարհանման խմբում առաջին հերթին քրեական անցյալ ունեցող անփաստաթուղթ ներգաղյալներն են: Ինչևէ, Կալիֆոռնիա նահանգի օրենքները պաշտպանում են անփաստաթուղթ ներգաղյալների իրավունքները, որոնք ծանր հանցանք չեն գործել:

Ներկայումս, մոտավոր հաշվարկներով, Լոս Անջելեսի 4 մլն-անոց բնակչության մոտ կես միլիոնը անփաստաթուղթ ներգաղյալներ են:

«Ոստիկան տեսնելիս նորեկներից շատերին թվում է, որ իրենց ցանկանում ենք տարհանել: Այդ վախը միշտ առկա է:», - ասում է ոստիկան Խոսե Կովարուբիասը:

Լոս անջելեսի ոստիկանության կապիտան Ալֆրեդ Լաբրադան քաջածանոթ է այս խնդրին:

«Ես ինքս Միացյալ Նահանգներ եմ եկել ապօրինի ճանապարհով և մանուկ հասակից զգացել եմ այն վախը, որը հիմա զգում են շատերը», ասում է նա:

Լաբրադան, ով արդեն ԱՄՆ-ի քաղաքացի է, կարծում է, որ տարհանման վախը Թրամփի վարչակազմի օրորք էլ ավելի է սրվել անփաստաթուղթ ներգաղթյալների շրջանում:

«Ես անցել եմ այդ ամենով ու շատ լավ եմ պատկերացնում մարդկանց ապրումները: Մեր օրերում շատ ծնողներ նույնիսկ վախենում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել»:

Ըստ Լաբրադայի ՝ ընտանեկան և սեռական բռնություններին առնչվող զանգերի թիվը ոստիկանությունում նվազել է 10-25%-ով:

«Սա նույնպես մտահոգիչ է, քանի որ պարզ չէ արդյոք հանցագործություններն են պակասել, թե մարդիկ պարզապես վախենում են ահազանգել ոստիկանություն»:

Լաբրադայի խոսքերով՝ Լոս Անջելեսի ոստիկանությունը ներգաղթի հարցերով չի համագործակցում ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության հետ, քանի որ կարևոր է, որ մարդիկ վստահեն ոստիկանությանը:

«Եթե մարդիկ վախենում են մեզ հետ կապվել վախից դրդված և մտածելով, որ մենք իրենց կհանձնենք սահմանային անվտանգության աշխատակիցներին, ուրեմն մեզ չեն վստահում, արդյունքում՝ հասարակության մեջ կավելանա անպաշտպան մարդկանց թիվը»:

Թեպետև անփաստաթուղթ ներգաղթյալները պաշտպանված են Կալիֆոռնիայի օրենքներով, Օրինջ Քաունթի շրջանի քրեակատարողական հիմնարկը, որպես բացառություն, ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությանը կտեղեկացնի ծանր հանցագործությունների վերաբերյալ:

XS
SM
MD
LG