Մատչելի հղումներ

Հինգշաբթի օրը Մալթայում կայացավ Եվրամիության անդամ երկրների հանդիպումը, որի ընթացքում Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը անդրադարձավ Եվրոպայում աճող պոպուլիստական շարժումներին և մարտահրավերներին, ինչպես նաև՝ համախմբան կոչ արեց:

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Մալթայի մայրաքաղաք Վալետայում քննարկեցին Եվրոպայում լայն տարածում գտած պոպուլզիմի մարտահրավեները: Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը քննադատեց նմանատիպ շարժումներին ցուցաբերած աջակցությունը:

«Շատերը հիացած են պոպուլիստական գաղափարներով, նույնիսկ՝ մեկ այլ մայրցամաքում, որտեղ նորընտիր նախագահը ողջունեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը՝ խրախուսելով մյուս երկրներին հետևել այդ օրինակին: Եթե այսպես շարունակվի, ես կողջունեմ Օհայո նահանգի անկախացումն ու Տեխասի անջատումը ԱՄՆ-ից»:

Թրամփն իր աջակցությունն էր հայտնել՝ Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության նախկին առաջնորդ, Եվրամիությունից դուրս գալու գաղափարի ջատագով Նայջլ Ֆարաջին: Չնայած պոպուլիստական հայացքներ ունոցող ղեկավարների ընտրություններում տարած պարտություններին, պոպուլիստական շարժումները մեծ թափ են ստանում Եվրոպայում ՝ վտանգելով Եվրամիության անվտանգությանը: Յունկերը միասնականության կոչ է արել:

«Հարգելի ընկերներ, հիմա է այն պահը, երբ մենք, ճշմարիտ եվրոպական արժեքներ դավանողներս, պետք է արագորեն համախմբվենք: Հակառակ դեպքում մեր փոխարեն այդ կանեն պոպուլիստներն ու կտուժի ամբողջ Եվրոպան»:

Եվրոպական խորհրդի նախագահ, ազգությամբ լեհ, Դոնալդ Տուսկը լավատեսորեն է տրամադրված Եվրամիության ապագայի հանդեպ :

«Բրեքզիթ»-ը մեզ բոլորիս միավորեց և ավելի վճռական դարձրեց», - ասաց Տուսկը:

Երեք տարի առաջ Մոսկվայի կողմից իրականացված Ղրիմի բռնակցումից հետո` Խորհրդային Միության ոկուպացիայից ազատագրված Լեհաստանը կարևորում է միասնական և հզոր Եվրապայի գաղափարը:

XS
SM
MD
LG