Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը կարգադրել է վերանայել ԱՄՆ-ի ջերմակայաններում բնական գազի օգտագործման չափանիշները, որոնք ընդունվել էին նախորդ վարչակազմի օրոք: Ըստ նախագահի՝ այդ որոշումը կօգնի ավելացնել աշխատատեղեր ամերիկյան շուկայում:

«Ընդունված այս կանոնակարգը ամենամեծ վնասն է հասցնում ամերիկյան արդյունաբերությանը»,- հայտարարել է նախագահ Թրամփը

Թրամփի վարչակազմը վերացրեց սահմանափակումները ածուխի, նավթի ու գազի արդյունահանման համար՝ նվազեցնելով կլիմայի փոփոխության դերի կարեւորությունը դաշնային կառույցներում: Այս որոշումը հաջորդել է ավտոմեքենաշինության ոլորտում Օբամայի օրոք սահմանված վառելիքի արդյունավետության չափանիշների վերանայմանը:

«Կլիմայի փոփոխության վերաբերյալ նախագահի դիրքորոշումը հստակ է: Մենք այլևս գումարներ չենք հատկացնելու այս խնդրին, քանի որ համարում ենք, որ դա միջոցների վատնում է»,- հայտարարել է Սպիտակ տան բյուջետային հանձնաժողովի ղեկավար Միք Մուլվանին։

Բնապահպաններն անհանգստություն են հայտնում Թրամփի վարչակազմի գործողությունների վերաբերյալ բնապահպանության հետ կապված հարցերում և փորձում են վիճարկել նախագահի որոշումները դատարանում:

«Գերագույն դատարանը որպես վարույթ ընդունել է Բնապահպանության պաշտպանության հիմնադրամի 3 գործեր, ուր ընդգծվում է, որ հիմնադրամը պարտավորություն և լիազորություն ունի բարձրացնելու կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցեր Clean Air օրենսդրական ակտի ներքո»,- հայտարարել է Բնապահպանության պաշտպանության հիմնադրամի ղեկավար Թոմաս Քարբոնելը:

Վարչակազմի նոր որոշումները չեն դուրս բերում Միացյալ Նահանգները Փարիզյան համաձայնագրից, սակայն, ըստ փորձագետների, ԱՄՆ-ը դժվար թե կկատարի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG