Մատչելի հղումներ

Իրանը ցանկանում է ստանալ Ռուսաստանի աջակցության հավաստիացում, կարծում են փորձագետները


Russian President Vladimir Putin, right, shakes hands with Iranian President Hassan Rouhani during a joint news conference at the Kremlin in Moscow, Russia, Tuesday, March 28, 2017.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիին՝ երկրների միջև տնտեսական և քաղաքական համագործակցությունը քննարկելու համար, ներառյալ Մերձավոր Արևելքի ու սիրիական հակամարտության հետ կապված հարցերը:

«Մեր գլխավոր նպատակն է ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Մեր հարաբերությունների զարգացումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ»,- ասել է Իրանի նախագահը:

Սակայն փորձագետների կարծիքով Իրանը ցանկանում է ստանալ Ռուսաստանի հավաստիացումը՝ տարածաշրջանում իրեն աջակցելու հարցում: Իրանի դիրքերը տարածաշրջանում որոշակիորեն ամրացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պասիվ դիրք զբաղեցրեց սիրիական հակամարտությունում՝ առաջ մղելով Ռուսաստանին:

Ռուսաստանը և Իրանը համագործակցում են սիրիական հարցում: Ռուսական կողմն օգտագործում է նաև իրանական ռազմակայաններն իր հրթիռների արձակման համար: Միևնույն ժամանակ Կրեմլը հույս ունի բարելավելու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ նախագահ Թրամփի վարչակազմի օրոք: Վերջինս հարաբերությունների բարելավվումը կապում է Իրանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման հետ:

«Կարծում եմ այս խնդիրը կքննարկվի իրանական մամուլում, սակայն նրանք չպետք է շատ անհանգստանալու առիթ ունենան»,- ասում է Իրինա Ֆյոդորովան Ռուսաստանի Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից:

Իրանին ավելի շատ մտահոգում է Ռուսաստանի հարաբերությունների ջերմացումը Իսրայելի հետ:

«Ռուսաստանը և Իրանը շատ լավ կարողանում էին մի կողմ դնել տարաձայնությունները, քանի որ հիմնական շահը Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի ազդեցության նվազումն է Մերձավոր Արևելքում: Քանի որ այս երկրները շարունակում են զգալ միմյանց կարիքը, կարծում եմ մոտ ապագայում կշարունակեն նույնաձև վարվել»,- ասում է Աննա Բորշևսկայան Վաշինգտոնի Մերձակա Արևելքի քաղաքականության ինստիտուտից:

Նախագահ Ռուհանին նաև հույս ունի ստորագրել ռազմական և էներգետիկ համագործակցության պայմանագրեր, որոնք կուժեղացնեն նրա դիրքերը՝ նախքան մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները Իրանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG