Մատչելի հղումներ

Իվանկա Թրամփի ամուսինը նոր պաշտոն է ստացել վարչակազմում


Jared Kushner
Jared Kushner

Անշարժ գույքի երկրորդ սերնդի ներդրող Ջարերդ Քուշները, ով նախագահ Թրամփի դստեր Իվանկայի ամուսինն է, այսուհետ կղեկավարի Սպիտակ տան ամերիկյան նորարարությունների նորաստեղծ գրասենյակը, որը միտված է նաև բարելավելու ամերիկյան պետական համակարգի գործունեությունը:

Գրասենյակը գործելու է Սպիտակ տանը, որի անձնակազմում են ընդգրկված Microsoft, General Motors կամ Goldman Sachs ընկերությունների նախկին ղեկավարները:

Սպիտակ տունը հավաստիացրել է, որ 36-ամյա Քուշները լիովին համապատասխանում է այս գրասենյակի ղեկավարի պաշտոնին՝ չնայած արդեն զբաղեցնում է Մերձավոր Արևելքի, Չինաստանի ու Մեքսիկայի հարցերով նախագահի խորհրդականի դիրքը:

«Մեզանում առկա են բազմաթիվ խնդիրներ պետական համակարգում ու Կոնգրեսում, սակայն կարծում եմ կառավարության ամենաբարձր մակարդակով նորարարությունների ներդրման ջանքերը կտան իրենց դրական արդյունքները»,- կարծում է Ստեֆան Գոլդսմիֆը Հարվարդի համալսարանից:

Այս նորաստեղծ կառույցի հիմնական առաքելությունն է լինելու բարելավել ամերիկացիների կյանքն ու խթանել աշխատատեղերի ստեղծումը: Այն նաև կառավարությանը կտրամադրի առաջարկներ, թե պետական համակարգի որ գործառույթները հնարավոր է փոխանցել մասնավոր հատվածին:

Facebook Forum

XS
SM
MD
LG