Մատչելի հղումներ

՝՝Մոսուլում ծնվեց խալիֆայությունը, այստեղ էլ այն պիտի մեռնի՛՛


՝՝Մոսուլում ծնվեց խալիֆայությունը, այստեղ էլ այն պիտի մեռնի՛՛
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Դաշնակից ուժերը շարունակում են Իրաքի Մոսուլ քաղաքը ՝՝Դաեշ՛՛-ից ազատագրելու գործողությունները։ Սակայն ծանր մարտերի արդյունքում զոհ են գնում նաեւ քաղաքացիական մեծաթիվ անձինք։

Ըստ նախնական տվյալների, Իրաքի Մոսուլ քաղաքը ծայրահեղականներից ազատագրելու նպատակով սկսված գործողությունների արդյունքում խաղաղ մոտ 2ՕՕ բնակիչ է զոհվել։ ՝՝Դաեշ՛՛-ի զինյալներն այստեղ ընտրել են հիմնականում մահապարտների կողմից իրականացվող գործողությունները եւ քաղաքացիական անձանց միջոցով մարդկային վահան կազմելու մարտավարությունը։

Ինչպես քաղաքից փախուստի դիմածներն են ասում, ՝՝Դաեշ-ի դիպուկահարները բարձրանում են շենքերի տանիքներին, ինչի պատճառով օդուժը հարվածում է շենքերին՝ սպանելով զինյալներին ու բոլոր նրանց, ովքեր այդ շենքերում են բնակվում՛՛։

Իրաքի պետական բանակն անցյալ շաբաթ էր մի պահ դադար տվել գործուղություններին այն բանից հետո, երբ լուրեր էին ստացվել, որ դաշնակից ուժերի օդային գրոհների ժամանակ արեւմտյան Մոսուլում փլուզվել են շենքեր, ինչի արդյունքում զոհվել էին այստեղի խաղաղ բնակիչները։ Հիմա անցկացվում է հետաքննություն, պարզելու համար, թե շենքերը փլուզվել են դաշնակից ուժերի հարվածներից, թե ՝՝Դաեշ՛՛-ի մահապարտների իրականացրած գործողությունների արդյունքում։

Օդային գրոհներից խույս տալու նպատակով հիվանդանոցից վիրավորները տեղափոխվել են ժամանակավոր բուժկետեր։ Ինչպես վիրավորներից մեկի բարեկամ Ֆաթհի Վաադն է ասում, ՝՝Դաեշ՛՛-ի դիպուկահարները կրակ են բացել իր հարազատի ուղղությամբ, սակայն վրիպել են։

՝՝Ու երբ նա դիմել է փախուստի, նորից են կրակել, ու փամփուշտներից մեկը հարվածել է ոտքին։ Նա մեր ընտանիքում արդեն երրորդ մարդն է, որին կրակել են ՝՝Դաեշ՛՛-ի դիպուկահարները՛՛, ասում է նա։

՝՝Դաեշ՛՛-ը կատաղի դիմադրություն է ցույց տալիս Մոսուլն իր ձեռքերում պահելու համար։ Այս քաղաքում էր, որ նրանց առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարեց Իրաքից մինչեւ Սիրիա ՝՝խալիֆայություն՛՛ հիմնադրելու մասին։ Սակայն հոկտեմբեր ամսից քաղաքն ազատագրելու համար սկսված գործողությունների արդյունքում դաշնակից ուժերը գրավել են այն մզկիթը, որտեղ ալ Բաղդադին հանդես էր եկել այդ հայտարարությամբ։

Ու դա շատերի համար խորհրդանշական է։ Նրանց խոսքերով, Մոսուլն այն վայրն է, որտեղ սկսվեց խալիֆայությունը, ու սա այն վայրն է, որտեղ այն պիտի մեռնի՛՛։

Իսկ այս ընթացքում ամերիկյան ռազմաբազայից այստեղ են շարունակում ժամանել F-16 մակնիշի հավելյալ կործանիչներ։

XS
SM
MD
LG