Մատչելի հղումներ

Ու՞ր կարող են տանել Ռուսաստանում սկսված հակակոռուպցիոն ցույցերը


Ու՞ր կարող են տանել Ռուսաստանում սկսված հակակոռուպցիոն ցույցերը
please wait

No media source currently available

0:00 0:02:11 0:00

Մոսկվայում ու Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում ընդդիմության ղեկավարներից Ալեքսեյ Նավալնիի կոչով սկսված հակակոռուպցիոն կոչերով բազմահազարանոց ցույցերի ընթացքում ավելի քան 5ՕՕ մարդ է ձերբակալվել։

Ըստ մարդու իրավունքների պաշտպան խմբերի, Ռուսաստանում սկսված ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը պաշտոնական տվյալներին գերազանցում է երկու անգամ։ Նավալնիի նկատմամբ կայացվել է 15 օրվա կալանքի եւ 2Օ հազար ռուբլի տուգանք վճարելու մասին դատավճիռ՝ ոստիկանության հրահանգներն անտեսելու մեղադրանքով։

Նավալնին համընդհանուր բողոքի ցույցեր սկսելու կոչով էր հանդես եկել՝ նախապես հրապարակելով երկրում կոռուպցիայի տարածմանւ մասին իր զեկույցը։ Ըստ զեկույցի, վարչապետ Մեդվեդեւը տնօրինում է առանձնատներ, զբոսանավեր ու այգիներ, հարստություն, ինչը վեր է նրա պետական աշխատավարձի կարողություններից։

Կրեմլը երկուշաբթի օրը մեղադրել է ընդդիմությանը՝ երկրի օրենքները խախտելու եւ բռնություններ հրահրելու մեջ։ Ըստ հայտարարության, շատերը վարձատրվել են ցույցերին մասնակցելու համար։ Իսկ մինչեւ դատարան մտնելը, Նավալնին թվիթերյան իր էջում գրել է, թե ՝՝գալու է ժամանակը, երբ մենք նրանց կկանգնեցնենք դատարանի առջեւ՛՛։ Նավալնիի խոսքերով, Մեդվեդեւն էր, ում հարկավոր էր կանչել դատարան՝ որպես ցույցերի գլխավոր կազմակերպիչ, քանի որ ՝՝նրա կոռումպացված գործունեությունն է մարդկանց փողոցներ դուրս բերել երկրի 99 քաղաքներում։

Իսկ ցույցի մասնակիցներն ասում են, թե երկրի իշխանությունները խզել են կապը ժողովրդի հետ ու նրա հետ հաղորդակցվում են միայն ուժի կիրառմամբ։ Դեպի Կրեմլ շարժվող ցույցի մասնակիցների խոսքերով, իրենք այստեղ են որպես քաղաքացիներ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։

Եվրոպական Միության հայտարարության համաձայն, Ռուսաստանի ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ՝՝խոչընդոտել են խոսքի ազատության ու հավաքներ անցկացնելու հիմնարար իրավունքները։ Այն նաեւ կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին հավատարիմ մնալ միջազգային իր պարտավորություններին ու անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոների խոսքերով, ՝՝Ռուսները, ինչպես բոլոր մարդիկ, արժանի են ունենալ այնպիսի կառավարություն, որն ապահովում է կարծիքներ արտահայտելու հարթակ ու տալիս առանց պատժի ենթարկվելու վախի՝ իրենց իրավունքներից օգտվելու հնարավորություն՛՛։

Նավալնիի փաստաբանի համար դատական որոշումն ամենեւին էլ անակնկալ չի եղել։ Նրա խոսքերով, իրենք այժմ պատրաստվում են բողոքարկել վճիռը։ Նավալնին մեկ անգամ եւս հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունը դնել 2Օ18 թվականի նախագահական ընտրություններում։

Հիմա հարցն այն է, թե արդյոք այս ցույցերը բավարար են Ռուսաստանում թուլացած ընդդիմությանը համախմբելու համար, եւ արդյոք դրանք կարող են դառնալ Կրեմլին իրական մարտահրավեր նետելու համար համազգային շարժման վերածվելու ուժ։


XS
SM
MD
LG