Մատչելի հղումներ

Լատվիայի ռուսները իրենց ապագան կապում են Եվրամիության հետ


Latvian border guards are seen during a patrol at the EU external border with Russia

Ռիգայի ռուսական թատրոնը կարևոր մշակութային օջախներից է, որը չնայած ռուս-լատվիական տարաձայնությունների, կարևոր կամուրջ է երկու մշակույթների միջև:

«Թատրոնը 135 տարեկան է: Սա Ռուսաստանից դուրս ամենահին թատրոնն է: Եվ այս 135 տարիների ընթացքում այն ներդաշնակ է դարձել լատվիական մշակույթի հետ»,- ասում է ռուսական թատրոնի տնօրեն Էդուարդ Ցեխովալը:

Մերձբալթյան երկրներում առկա է մեծ ռուսական համայնք: Նրանցից շատերը այստեղ են դեռևս խորհրդային տարիներից, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լատվիան սկսեց Խորհրդային Միությանը դիտարկել նույն ձևով, ինչպես ֆաշիստական Գերմանիային՝ որպես զավթիչ և օկուպանտ:

Այսօր տարածված կարծիքներից է այն, որ Ռուսաստանը վերադառնում է խորհրդային ժամանակների քաղաքականությանը՝ հիմնվելով ռազմական ներուժի և այլ երկրներում ռուս ազգաբնակչության իրավունքների պաշտպանության վրա:

«Խորհրդային զավթման ճանաչումն ու դատապարտումը ճիշտ քայլ է վերականգնելու վստահությունը»,- հայտարարել է Լատվիայի արտգործնախարարը:

Անկախությունից հետո Լատվիան ընդունեց լեզվի մասին նոր օրենք, որով պարտադիր է լատիշերենի իմացությունը քվեարկելու կամ պետական համակարգում աշխատելու համար: Ռուսաստանն ու տեղի ռուսական համայնքն այս օրենքն անվանում է խտրականություն կամ վրեժխնդրություն խորհրդային անցյալի համար:

Ի տարբերություն լատիշերենի ռուսերեն լեզուն չունի նույն կարգավիճակը, սակայն այն հաճախ է հանդիպում Լատվիայում, քանի որ բնակչության մոտ մեկ քառորդը ռուսներ են:

«Երկրի աշխարհագրական և ընդհանուր դիրքը մեր երեխաներին տալիս է ընտրության հնարավորություն: Ի վերջո նրանք կարող են իրենց համարել եվրոպացիներ»,- ասում է ռուս գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Սմիրնովան Ռիգայից:

Անգամ ամենածայրահեղ լատվիացի ռուսները շարունակում են իրենց ապագան կապել Եվրամիության հետ, իսկ Ռուսաստանը դիտարկել որպես իրենց պատմական հայրենիք ու մշակույթի մի մաս:

XS
SM
MD
LG