Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում 68 դաշնակից երկրների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկեց ԴԱԵՇ-ին տապալելու ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը ինչպես նաև՝ Սիրիայի և Իրաքի կայունացմանն ուղված առաջնահերթությունները:

Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ-ի պետքարոտուղար Ռեքս Թիլերոսոնի հանդիպումը օտարերկրա արտգործնախարարների հետ, որի նպատակը Թրամփի նոր վարչակազմի հետ ԴԱԵՇ-ի դեմ միասնական պայքարի ռազմավարության քննարկումն էր:

«ԴԱԵՇ-ի պարտությունը մեր վերջնական նպատակն է: Ես հասկանում եմ, որ Մերձավոր Արևելքում բազմաթիվ այլ խնդիրներ կան, բայց ինչպես նախկինում էինք նշել՝ ԴԱԵՇ-ի վերջնական ջախջախումը Միացյալ Նահանգների հիմնական նպատակն ու առաջնահերթությունն է: Սա է մեր օրակարգում ամենահրատապ հարցը», - հայտարարել է Թիլերսոնը:

ԱՄՆի նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել էր նախագահ Բարաք Օբամային ահաբեկչության դեմ պայքարում թույլ գտնվելու մեջ, որին Օբաման հակադարձել էր՝ մատնշելով տարած հաղթանակները: Թիլերսոնը օտարերկրյա գործընկերներին կոչ արեց ԴԱԵՇ-ին պարտության մատնելուց հետո ներդրումներ կատարել Սիրիայում և Իրաքում:

«Մենք դա պիտի անենք՝ օգնելու համար անմեղ բնակչությանը իրենց համայնքենրի վերականգնման և կայունացման գործում: Այս փուլում պետք է շարունակել ականազերծման, ջրի և էնեգետիկ ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, ինչպես նաև՝ աջակցել մարդասիրական և վերաբնակեցման ծրագրրերը»:

Ըստ անվտանգության հարցերով վերլուծաբան Մայքըլ Օհանլոնի՝ կայունացման գործընթացը չափազանց կարևոր է:

«Առաջնային խնդիրը ԴԱԵՇ-ին Մոսուլից և Իրաքի մյուս տարածքներից վտարելն է: Մոսուլի ազատագրումից հետո Իրաքի իշխանությունների հետ համատեղ ջանքերի արդյունքում պետք է կայունացնել տարածաշրջանը, որպեսզի ԴԱԵՇ-ն այլևս երբեք չկարողանա վերադառնալ այնտեղ»:

Թիլերսոնի խոսքերով՝ դաշինքը պետք է ԴԱԵՇ-ի դեմ համառորեն պայքարի ոչ միայն ցամաքում, այլ նաև՝ համացանցում:

XS
SM
MD
LG